• Latest news

Նոր բիոսենսորը կչափի գլյուկոզայի մակարդակը քրիտինքի մեջ

15 հոկտեմբերի, 2016  22:31

The University of Texas-ի գիտնականները մշակել են նոր սենսոր, որի օգնությամբ կարելի է հետեւել գլյուկոզայի մակարդակին արյան մեջ: Չափիչ սարքը, չունենալով ասեղներ, փակցվում է մաշկին. այն բնավ չի շփվում արյան հետ, այլ միայն քրտինքի:

Ավելի վաղ նման տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականներին հաջողվել էր գնահատել կորտիզոլի մակարդակը արյան մեջ:  Ինչպես պարզաբանել են Շալինի Պրասադը եւ հետազոտական խմբի այլ անդամներ, սենսորն աշխատում է գծավոր թեստի նմանությամբ, որը նախատեսված է արյան մեջ շաքարը որոշելու համար. արդյունքներ ստանալու համար հարկավոր է քրիտինքային հեղուկի շատ քիչ քանակություն (մոտավորապես 1 մկլ). դա շատ ավելի քիչ է, քան պահանջվող արյան քանակը` գլյուկոզայի մակարդակը հետազոտելու համար: Չափիչ սարքը, օրինակ, կարելի է փակցնել դաստակին (օրինակ, ձեռքի ժամացույցի տակ), որտեղ այն կլինի հուսալիորեն ամրացված եւ կկատարի իր գործառույթները:

Դեռ խոսքը միայն սարքավորման նախատիպի մասին է. չափիչ սարքը դեռեւս թեստավորվել է միայն դոնորական քրտինքի նմուշ օգտագործելիս, իսկ հիվանդների վրա նրա արդյունավետությունը չի ստուգվել: Առաջին անգամ չէ, որ ձեռնարկվում են փորձեր հրաժարվելու ասեղով արյուն վերցնելուց` դիաբետի ժամանակ շաքարի մակարդակը հսկելու համար: Գիտնականներն արդեն իսկ առաջարկել են այդ նպատակով օգտագործել լազերային չափիչ սարք, բացի այդ` այժմ մշակվում են կոնտակտային լինզաներ, որոնք ունակ կլինեն որոշելու գլյուկոզայի խտությունը արցունքի մեջ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել