• Latest news

Սպիտակ գինին բարձրացնում է մելանոմայի առաջացման վտանգը

2 դեկտեմբերի, 2016  22:32

Օրական անգամ մեկ գավաթ սպիտակ գինին 13 տոկոսով բարձրացնում է մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի վտանգավոր տարատեսակի առաջացման վտանգը։ Նման եզրակացության եկել ԱՄՆ-ի Brown University-ի գիտնականները, որոնք ավելի քան 200 000 սպիտակամորթ կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։ Այս մասին ասված է Cancer Epidemiology, Biomarkers & Prevention գիտական ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ ուռուցքների առաջացման ռիսկը հատկապես մեծ է մարմնի այն մասերում, որոնք քիչ են արեւ «տեսնում»։

18 տարի տեւած հետազոտության ժամանակ գիտնականներն հետազոտել են կամավորներին եւ նրանց հատուկ հարցաթերթիկներ են տվել, որոնց օգնությամբ պարզել են, թե որքան ալկոհոլ են օգտագործել կամավորները։

Ստանդարտ չափաբաժին է համարվել 12.8 գ մաքուր ալկոհոլը։ Ամենօրյա չափաբաժնի մեծացմամբ միջին վիճակագրական մեկ չափաբաժնի համար մելանոմայի ռիսկն աճել է 14 տոկոսով։ Յուրաքանչյուր նոր գավաթն ամեն օր այդ ռիսկը մեծացնում է 13 տոկոսով։ Ընդ որում, գարեջուրը, կարմիր գինին եւ լիկյորը մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի  վրա էական ազդեցություն չեն ունեցել։ Հետազոտության հեղինակները նշում են, որ ալկոհոլ չօգտագործող մարդկանց համեմատ՝ օրական 20 գրամից ավելի մաքուր ալկոհոլ խմող մարդիկ 2 տոկոսով ավելի հաճախ են բախվել գլխի, վզի եւ վերջույթների շրջանում մելանոմայի զարգացման ռիսկին, իսկ 73 տոկոսով ավելի հաճախ՝ իրանի շրջանում։

Գիտնականներին զարմացրել է այդ հետազոտության արդյունքն ու այն փաստը, որ սպիտակ գինին կարող է բարձրացնել մելանոմայի զարգացման ռիսկը։ Գինու եւ քաղցկեղի միջեւ կապի մեխանիզմը դեռեւս գիտնականներին պարզ չէ։ Սակայն նախորդ հետազոտությունների համաձայն՝ գինու որոշ տեսակներում, ի տարբերություն գարեջրի եւ այլ խմիչքների, կա ացետալդեգիդի մեծ քանակություն։ Թեպետ կարմիր գինում կա ացետալդեգիդի մոտավորապես նույն քանակը, այն ավելի հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք, ամենայն հավանականությամբ, հակազդում են ացետալդեգիդի ազդեցության եւ նվազեցնում քաղցկեղի վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել