• Latest news

Հայաստանում լսողական շեղումներ հայտնաբերվում է տարեկան 40-50 նորածնի մոտ. Արթուր Շուքուրյան

26 դեկտեմբերի, 2016  22:48

Ըստ համաշխարհային վիճակագրության 1000 ծնված երեխայից 1-3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր: Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում շուրջ 40 000 երեխա է ծնվում, լսողական շեղումներ հայտնաբերվում է 40-50 նորածնի մոտ, ասում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ–կոկորդ–ականջաբանության ծառայության ղեկավար, Հայաստանի գլխավոր ԼՕՌ–մասնագետ Արթուր Շուքուրյանը։

Հիշեցնենք, որ խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան) «Էրեբունի» ԲԿ–ում ներդրվել է 2004 թվականից։ Այստեղ իրականացվում է նաեւ նորածինների աուդիոլոգիական սկրինինգ։ Արթուր Շուքուրյանը պատմում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայության վերջին հաջողությունների մասին։

Վերջին տարիներին ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել` բժիշկների մասնագիտական և բժշկական նորամուծությունների հնարավորությունների զարգացման համար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունը հիմնադրվել է 1992 թ.՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը շեշտադրված է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև «Էրեբունի» ԲԿ-ն: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:

Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Ըստ մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների՝ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները:

Լսողության խնդիրների հետ կապված ի՞նչ ձեռբերումներ ունեք:

Մինչ մեր ծառայության հիմնումը, նման ծանրալսության խնդիրներ ունցողների համար կիրառվում էր Սովետական միության ժամանակաշրջանից փոխանցված լսողությունը բարելավող սարքերը, որոնք ժամանակակից կյանքում կորցրել էին իրենց արդիականությունը: Այսօր իրականացվող վիրահատական միջամտությունների ժամանակ գործածվում են գերմանական, ֆրանսիական և շվեյցարական արտադրության էլեկտրոնային սարքեր, որոնք լավացնում են լսողությունը, սակայն լիարժեք չեն բուժում: Լսողության խնդրի բուժման համար կիրառում ենք նաև դեղորայքային միջամտություն: Ըստ լսողական խնդրի աստիճանի՝ կատարվում է բուժման մենեջմենթ:

Նշեցիք, որ ծառայությունում իրականացվում է նորածինների լսողական խանգարումների սկրինինգ

Նորածնային շրջանում լսողական խնդրի ախտորոշումը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և արդյունավետ բուժում կազմակերպել: Սկրինինգի անհրաժեշտությունը նրանում է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է:

«Էրեբունի» ԲԿ-ում սկրինինգի արդյունքում նորածնի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց կրկին հետազոտվում է: Եթե պարզվում է, որ նորածնի մոտ լսողական խնդիրները շարունակվում են, ըստ խնդրի աստիճանի որոշվում է. կամ իրականացնել խխունջային ներպատվաստում, կամ սարքերի միջոցով շտկել խնդիրը: Նորածնի մոտ որքան արագ իրականացվի ախտորոշումը, այնքան արդյունավետ կլինի բժշկական միջամտությունը և ճիշտ ժամանակին կընդգրկվի հասարակության մեջ (մանակապարտեզ, դպրոց և այլն):

Խխունջային ներպատվաստման առաջին վիրահատությունները կատարվել են 2004 թ. և այդ երեխաներն իրենց հասակակիցների հետ ժամանակին հաճախել են դպրոց: Այսօր նրանք դարձել են հասարակության լիիրավ անդամ:

Խոսենք խխունջային ներպատվաստման մասին…

Լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար: Խխունջային սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում: Վերջինս իր տեսակով համակարգչային սարք է և, կարգավորելով այն ըստ լսողության աստիճանի, հիվանդի համար ապահովում է լիարժեք լսողություն: Երեխայի տարիքին զուգահեռ՝ լսողության շեմը բարելավվում է, և անհրաժեշտություն է առաջանում համակարգչի օգնությամբ կարգավորել լսողության մակարդակը: Ականջի դրսի հատվածում տեղադրված էլեկտրոնային սարքը պարբերաբար լիցքավորվելու անհրաժեշտություն ունի:

Լսողական արատներ ունեցող անձանց վերաբերող ինչպիսի՞ վիճակագրության եք տիրապետում:

Մեր և համաշխարհային պրակտիկայի տվյալները համընկնում են՝ ծնված 1000 երեխայից 1-3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր: Լսողական խնդիրների ախտորոշոման ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին է զարգացել, որի ընթացքում կարողացել ենք ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ՝ բացահայտելու լսողական խանգարումները: Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում շուրջ 40 000 երեխա է ծնվում, լսողական շեղումներ հայտնաբերվում է 40-50 նորածնի մոտ են: Նորածիններից մի մասի մոտ կատարվում է վիրահատական միջամտություն, մյուսերի մոտ անհրաժեշտություն է առաջանում լսողական սարքեր օգտագործել:

Ո՞ր տարիքում է ցուցված խխունջային ներպատվաստման վիրահատություն իրականացնել:

Քանի որ դժվար է հետվիրահատական շրջանում նորածնի խնամքը , վիրահատություն կատարում ենք երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո:

Խխունջային ներպատվաստման վիրահատությունից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում:

Խխունջային ներպատվաստումից հետո հիվանդը բավարար չափով չի կարող հասկանալ և ընկալել շրջապատի խոսքը: Հետվիրահատական շրջանում մեծ աշխատանք է տարվում, որի ընթացքում լսողությունը վարժեցնող մանկավարժները սովորեցնում են նորից ճիշտ ընկալել խոսակցական և ձայնային ազդանշանները:

Արտերկրների առաջատար կլինիկաների հետ համագործակցության ի՞նչ եզրեր ունեք:

Մեր բժիշկները մասնակցում են տարբեր միջազգային մասնագիտական կոնֆերանսների: Համագործակցում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Ռուսաստանի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ: Այս ծրագիրն իրականացնելիս հետևել ենք Ռուսաստանի ազգային լսողության պրոթեզավորման և աուդիալոգիայի կենտրոնին (ղեկավար`պրոֆեսոր Գեորգի Տավառտկիլաձե) ու ստացել նրա աջակցությունը, իսկ կենտրոնի աշխատակից Վիգեն Բախշինյանը՝ մեր հայրենակիցը, նաև Կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավարն է:

https://erebunimed.com/arm/news.more/135

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է