• Latest news

Ինչո՞ւ է տարիքի հետ տղամարդկանց պտղաբերությունը նվազում

2 հունվարի, 2017  22:31

Ինչո՞ւ է տարիների հետ տղամարդկանց պտղաբերությունը նվազում, նույնիսկ այն դեպքում, երբ տղամարդու օրգանիզմում մշտապես նոր սերմնահեղուկ է արտադրվում։ Այս հարցի պատասխանը գտել են Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները։

Նրանք հայտնաբերել են, որ այսպես կոչված Մուս-գեները կարեւոր դեր են կատարում ցողունային բջիջների վերարտադրման ու նորացման գործում։ Խոքը սպեցիֆիկ սպերմատոգոնիալ ցողունային բջիջների մասին է, որոնք պատասխանատու են սերմնահեղուկի արտադրության համար։ Այդ բջիջներն ունիկալ են, քանի որ միակ ցողունային բջիջներն են, որոնք գենետիկ տեղեկություններ են հաղորդում սերնդին։

Հետազոտության ընթացքում գիտնականները հասկացել են, թե ինչպես են Մուս -գեները կանոնակարգում սպերմատոգոնիալ ցողունային բջիջների ինքնանորացումը  գլիկոլիզի հսկողության հաշվին։ Դա բջիջներում էներգիայի արտադրության մեխանիզմի առանցքային մասն է։ Գիտնականները նաեւ պարզել են, որ սպերմատոգոնիալ բջիջների ճնշումը դանդաղեցում է բջիջների նորացման գործընթացը (ըստ երեւույթին հենց այդ գործընթացն է տեղի ունենում տղամարդկանց օրգանիզմում՝ տարիքի հետ սպերմատոգոնիալ բջիջների ակտիվությունը նվազում է, ինչն էլ հանգեցնում է սերմնահեղուկի որակի վատացմանը), իսկ սպերմատոգոնիալ բջիջների խթանումը, հակառակը, լավացնում է դրանց տարածումը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սերմնահեղուկի քանակն ու որակը։

Գիտնականների խոսքով, սերմնահեղուկ արտադրող ցողունային բջիջների մետաբոլիզմի խթանումը կարող է տղամարդկանց անպտղության բուժման նոր միջոց դառնալ։ Սակայն նոր հետազտություններ են պահանջվում այդ մեխանիզմները ավելի լավ հասկանալու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է