• Latest news

Գիտնականները պարզել են կրծքի քաղցկեղի առաջացման մոլեկուլային մեխանիզմը

12 հունվարի, 2017  13:09

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է առաջանում կրծքի քաղցկեղը: Ինչո՞ւ որոշ հիվանդներ բուժման հանդեպ զգայուն չեն: University of Basel-ի (Շվեյցարիա) գիտնականներն այս հարցերին պատասխանել փորձելիս հայտնաբերել են կաթնագեղձի քաղցկեղի առաջացման նոր մոլեկուլային մեխանիզմներ. Nature ամսագիրը հայտնում է, թե գիտնականները պարզել են, որ կրծքի քաղցկեղի առաջացման եւ այն բուժելու գործում մեծ դերակատարում ունի LATS ֆերմենտը:

Կրծքի ուռուցքների մոտ 70 տոկոսը էստրոգեն հորմոնի ռեցեպտորներ ունեն: Այսօր այդպիսի ուռուցքները բավական հաջողությամբ են բուժվում. քանի որ դրանց աճի համար էստրոգեն է անհրաժեշտ, դեղերի ազդեցությունն ուղղվում է դրա հանդեպ զգայուն ռեցեպտորներին, որոնք դրանք կապում կամ քայքայում են: Սակայն յուրաքանչյուր երրորդ հիվանդի համար այս բուժումն անարդյունավետ է եղել, որի պատճառները մինչեւ վերջին ժամանակները ամբողջովին հասկանալի չէին, ինչպես անհնար էր կանխագուշակել՝ բուժումը կոնկրետ դեպքում կներգործի, թե ոչ: 

Պրոֆեսոր Մոհամմեդ Բենտիրես-Ալիի ղեկավարությամբ գիտնականներն այժմ կարեւոր հայտնագործություն են կատարել եւ պարզել են, որ LATS ֆերմենտը մեծ դեր ունի կրծքի ուռուցքի առաջացման մեջ, հետեւաբար այն կարելի է օգտագործել նաեւ նոր, ավելի արդյունավետ բուժում ստեղծելու համար:

Գիտնականներն ուշադրությունը կենտրոնացրել են ուռուցքի LATS1 եւ LATS2 ինհիբիտորների վրա: Նրանք նկատել են, որ LATS ֆերմենտի բացակայության դեպքում կաթնագեղձի էպիթելային հյուսվածքում լյումինալային նախորդող բջիջների թիվը մեծանում է: Մարդկանց շրջանում կաթնագեղձի քաղցկեղի ձեւերի մեծ մասի համար այս բջիջները ելակետային են համարվում: Այսպիսով, LATS-ն է որոշում կաթնագեղձի հյուսվածքների ճակատագիրը:

Կրծքի առողջ հյուսվածքներում LATS ֆերմենտը ալֆա էստրոգենի ռեցեպտորը կապում է սպիտակուցների քայքայման մեխանիզմների հետ: LATS-ի բացակայությամբ էստրոգենի ռեցեպտորը չի կարողանում ճիշտ քայքայվել, որի հետեւանքով քաղցկեղային բջիջները չեն արձագանքում էստրոգենի ֆուլվեստրանտ-անտագոնիստ ռեցեպտորի բուժմանը, որը նպաստում է այդ քայքայմանը: LATS-ի հեռացումը բերում է նաեւ YAP եւ TAZ սպիտակուցների կայունության, որոնք նպաստում են քաղցկեղային բջիջների կիսվելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել