• Latest news

Արհեստական ինտելեկտն ավելի լավ է ընտրում լյարդի դոնորներին, քան բժիշկները

16 հունվարի, 2017  21:19

Արհեստական ինտելեկտն ավելի լավ է ընտրում լյարդի փոխպատվաստմանը համապատասխանող դոնորներին, քան կենդանի բժիշկները։ Նման եզրակցության են եկել Ավստրալիայի Austin Health–ի մասնագետները, որոնք նկատել են, որ ռոբոտը համապատասխան դոնոր փնտրելիս օգտագործում է այն նույն մեխանիզմը, ինչը օգտագործվում է ծանոթությունների կայքում ենթադրյալ իդեալական զուգընկեր փնտրելիս։

Այսպես՝ ծրագիրն օգտագործել է լայնորեն հասանելի տեղեկությունը, որպեսզի կանխատեսի, թե կարող է արդյոք դոնորի լյարդը ծառայել նոր մարմնին։ Հատուկ ալգորիթմը վերլուծել է դոնորիների եւ ռեցիպիենտների մասին տեղեկությունը եւ 6-ից 5 դեպքերում հաջողությամբ կանխատեսել փոխպատվաստման ելքը։ Համեմատության համար նշենք, որ ամենակոմպետենտ բժիշկների մոտ 6 կանխատեսումներից 4-ն են ճիշտ եղել։

Մինչեւ հիմա դոնորական լյարդի ամենաանվտանգ եւ արդյունավետ միջոցի հաստատված մեթոդաբանություն չկա։ Իրավիճակը  վատթարանում է նրանով, որ դոնորական լյարդերը քիչ են, իսկ դրա կարիքն ունեցող մարդիկ՝ շատ։

Յուրահատուկ ալգորիթմը մշակել է Յամուն Կանկինագեն Մելբուռնի համալսարանից։ Austin Health ընկերությունը շուտով պատրաստվում է կլինիկական փորձարկումներ իրականացնել դաշտային պայմաններում ։ Ըստ էության, սխալի իրավունք չկա։ Բայց գործնականում, եթե լյարդը հիվանդին չի համապատասխանում, դրանից ստիպված են լինում ազատվել։ Եթե ծրագիրը կարողանա ավելի հստակ կանխատեսել լյարդը մերժվելու վտանգը, դա կօգնի ավելի արդյունավետ օգտագործել դոնորական օրգանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է