• Latest news

Նոր մոլեկուլյար ազդանշանային ուղիների բացահայտումը կօգնի պերիֆերիկ նեյրոպաթիայի բուժման նոր մեթոդների մշակմանը

21 հունվարի, 2017  16:07

University of California San Diego School of Medicine-ի գիտնականները National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases-ի, University of Manitoba-ի եւ St. Boniface Hospital Albrechtsen Research Centre-ի գործընկերների հետ համատեղ բացահայտում են կատարել, որը կարող է օգնել պերիֆերիկ նեյրոպաթիայի նոր բուժման մշակմանը:

Գիտնականները նոր մոլեկուլյար ազդանշանային ուղի են հայտնաբերել, որի շրջափակումը հանգեցնում է նեյրոնների ավելի ակտիվ աճի եւ կանխում է կամ նույնիսկ ետ շրջում պերիֆերիկ նեյրոպաթիան: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation ամսագրում:

Պերիֆերիկ նեյրոպաթիան պերիֆերիկ նյարդերի վնասման հետեւանք է: Ախտանշանները տատանվում են ընդարմացումից, ծակծկոցներից, մկանների թուլացումից մինչեւ սուր ցավեր, կաթվածահարում եւ օրգանների դիսֆունկցիա: Պերիֆերիկ նեյրոպաթիան հաճախ առաջանում է ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակակիրների եւ դիաբետիկների շրջանում:

Հետազոտության ընթացքում գիտնականները բջիջների եւ կրծողների հետ փորձեր են կատարել, որոնք տառապել են պերիֆերիկ նեյրոպաթիայով՝ կապված եւ՛ տիպ 1, 2 շաքարախտի, քիմիաթերապիայի հետ, եւ՛ ՄԻԱՎ ինֆեկցիայի: Նրանք մոլեկուլյար ազդանշանային ուղի են հայտնաբերել, որի շրջափակումը եւ՛ բջջային մոդելում, եւ՛ փորձնական մկների մոտ նպաստել է սենսորային նեյրոնների աճին, նաեւ կանխել է կամ ետ շրջել պերիֆերիկ նեյրոպաթիայի առաջացումը:

Նախկինում հետազոտողները նկարագրել են առնվազն մի քանի արմատական պրոցեսներ, որոնք կապված են պերիֆերիկ նյարդերի վերականգնման հետ: Մասնավորապես՝ հաստատվել է, որ նյարդերի վերականգնման մեջ կարեւոր դեր ունեն միտոքոնդրիումները՝ բջիջների «էներգետիկ կայանները»:

Նոր հետազոտության ընթացքում մասնագետները փորձել են գտնել այն մոլեկուլներն ու մեխանիզմները, որոնք պատասխանատու են սենսորային նեյրոնների աճի համար: Հետազոտողները պարզել են, որ նեյրոմեդիատոր ացետիլխոլինի մուսկարինային ռեցեպտորների ակտիվացումը խոչընդոտել է ակսոնների (նեյրոնների ելուստներ) աճին: Մասնագետները ենթադրում են, որ գոյություն ունեցող հակամուսկարինային դեղամիջոցները կարող են օգնել պերիֆերիկ նեյրոպաթիայով մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել