• Latest news

Համակարգչային տոմոգրաֆիան կարող է ախտորոշել պոդագրան

28 մարտի, 2014  16:51

Այդ հիվանդներին սխալմամբ մեկ այլ ախտորոշում էր տրվել՝ ռեւմատիզմային արթրիտ։

Համակարգչային տոմոգրաֆիան կարող է ախտորոշել պոդագրան նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չի հաջողվել բացահայտել ստանդարտ թեստերի միջոցով , ասվում է նոր ուսումնասիրությունում։

Պոդագրան արթրիտի առավել տարածված եւ ցավոտ տեսակն է, ինչը պայմանավորված է օրգանիզմում միզաթթվի կուտակմամբ։

Արթրիտի ախտորոշման ստանդարտ ստուգումը ասեղային բիոպսիան է. պոդագրայով ախտահարված հոդից վերցնում են հեղուկի կամ հյուսվածքի նմուշ  եւ կատարում են անալիզ՝ միզաթթվի բյուրեղների առկայությունը ստուգելու համար, - տեղեկացնում է Webmd.com կայքը։ Այս թեստը սովորաբար բացահայտում է հիվանդի մոտ առկա պոդագրա հիվանդությունը, սակայն այն ոչ միշտ է արդյունավետ։  

 «Մայո» կլինիկայի բժիշկների նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու ճառագայթման աղբյուրներ ունեցող ԿՏ սարքը բացահայտում է այս խնդիրը հիվանդների մեկ երրորդի մոտ, այն դեպքում, երբ ասեղային բիոպսիան ցույց էր տվել բացասական արդյունք։

«Այդպիսի հիվանդներին սխալ ախտորոշում են տվել՝ ռեւմատոիդ արթրիտ կամ մեկ այլ տեսակի բորբոքային արթրիտ, ինչի արդյունքում նրանց նշանակվել է սխալ եւ անարդյունավետ բուժում»,-ասում է ուսումնասիրության հեղինակ Թիմ Բոգարցը։

Պոդագրայի նախապես եւ ճիշտ ախտորոշումը չափազանց կարեւոր է, քանի որ այն բուժվում է մի փոքր այլ կերպ, քան արթիտի մյուս բորբոքային տեսակները։ Ճիշտ դեղամիջոցները եւ դիետաները կարող են կանխարգելել պոդագրայի հետեւանքով առաջացող ցավերը եւ հիվանդության տարածումը մյուս հոդերի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll