• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր փակ տարածքում ծխելը

8 փետրվարի, 2017  20:00

Երբ մարդը ծխում է փակ տարածքում, կահույքի կամ անգամ պատերի վրա ծխախոտի ծխից նստվածք է մնում, որը շատ բացասաբար է ազդում երեխաների առողջության եւ զարգացման վրա։ Այս մասին զգուշացրել են Լոուրենսի ազգային լաբորատորիայի աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ երրորդական ծխախոտի ծուխը (կահույքի եւ պատերի վրա) թուլացնում է նորածինների իմունային համակարգը։ Դրա հետեւանքով մեծանում է լուրջ հիվանդությունների ռիսկը։

Նորածինները հատկապես խոցելի են, քանի որ նրանք հաճախ են լպստում տան առարկաները։ Հետազոտողների կարծիքով, ամենայն հավանականությամբ, երրորդական ծխախոտի ծուխն անգամ ավելի վտանգավոր է, քան երկրորդականը։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել նորածին մկների վրա, որոնք երրորդական ծխախոտի ծխի ազդեցության են ենթարկվել։ Որոշ կրծողների վանդակներում ծխախոտի ծխի նստվածքով բամբակի կտորներ են տեղադրել։ Հետազոտողները նկատել են, որ այդ կենդանիների քաշը մյուսներից պակաս է եղել։ Բայց դա ժամանակավոր բնույթ է կրել. հենց որ մկները լքել են վանդակը եւ վերադարձել նորմալ միջավայր, նորից սկսել են քաշ հավաքել եւ հասնել իրենց հասակակիցներին։

Սակայն ծխախոտի երրորդական ծխի ազդեցությունը իմունային համակարգի հետ կապված արյան բջիջներում կայուն փոփոխություններ էր առաջացնում: Այսպես՝ երրորդական ծխի ազդեցությանը ենթարկված կրծողների մոտ ավելի շատ էին թրոմբոցիտները եւ արյան սպիտակ բջիջների առանձին տեսակները, մասնավորապես այն տեսակները, որոնք կապ ունեն բորբոքման եւ ալերգիկ ռեակցիաների հետ: Փորձի ավարտից հետո այս փոփոխությունները 14 շաբաթ պահպանվել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել