• Latest news

Ֆրուկտոզը սովորական շաքարավազի առավել վտանգավոր եւ վնասակար այլընտրանքն է. գիտնականներ

15 փետրվարի, 2017  17:14

Ֆրուկտոզն առավել վտանգավոր է սովորական շաքարավազից։ Մրգերում եւ բանջարեղենում առկա ֆրուկտոզն անվտանգ է առողջության համար, սակայն ըմպելիքների եւ քաղցրավենիքի ֆրուկտոզը բարձրացնում է շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածի եւ շատ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս մասին նախազգուշացնում են University of Barcelona-ի գիտնականները՝ American Journal of Physiology Heart and Circulatory Physiology պարբերականում հրապարակված իրենց ուսումնասիրությունում։

Պարզվել է՝ ֆրուկտոզով ջուր խմող կենդանիներն ավելի արագ են քաշ հավաքել, քան գլյուկոզայով ջուր խմող առնետները։ Ֆրուկտոզը նաեւ բացասաբար է ազդել նյութափոխանակության, անոթային համակարգի, լյարդի վրա։

Իրենց հերթին Վաշինգտոնի համասարանի գիտնականները նախազգուշացրել են, որ հղիության ընթացքում մեծ քանակությամբ ֆրուկտոզի գործածումը մեծացնում է ընկերքի խնդիրների առաջացման հավանականությունն ու դանդաղեցնում պտղի աճը։ Դա հետագայում ապագա երեխայի մոտ հասուն տարիքում կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրների հանգեցնել։

Պետք է նշել նաեւ, որ մյուս բոլոր արհեստական քաղցրացուցիչները եւս վնասակար են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է