Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Գազավորված ըմպելիքներն ու պիցցան երեխաների մոտ կարող են լյարդի ծանր հիվանդություններ առաջացնել

17 փետրվարի, 14:18

Գազավորված ըմպելիքների, պիցցայի, քաղցրեղենի, յոգուրտների եւ ֆրուկտոզա պարունակող այլ մթերքների կանոնավոր օգտագործումը երեխաների մոտ լյարդի հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծացնում է: Այս մասին հայտնում են Bambino Gesu Hospital-ի (Իտալիա) մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ այս մթերքներում պարունակվող ֆրուկտոզան արյան մակարդի մեջ մեծացնում է միզաթթվի խտությունը: Խոսքը, սակայն, վերաբերում է նշված մթերքների մեջ ավելացված ֆրուկտոզային, այլ ոչ թե մրգերում եւ բանջարեղենում պարունակվող:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտել են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության առաջացման հավանականության գործոնները: Այս հիվանդության դեպքում ալկոհոլը չչարաշահող մարդկանց լյարդում ճարպային շերտեր են կուտակվում: Մոտավոր գնահատականներով՝ այս հիվանդությամբ, որի փուլերից մեկը ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտն է, ամբողջ աշխարհում տառապում է երեխաների 9,6 տոկոսը:

Հետազոտությամբ պարզվել է, որ միզաթթուն ավելի հաճախ բարձր է լինում ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտով մարդկանց մոտ: Գիտնականների խոսքով՝ դա կարող է նշանակել, որ միզաթթվի մեծ պարունակությունը եւ ֆրուկտոզա պարունակող մթերքների օգտագործումը կարող են երեխաների մոտ լյարդի ոչ ալկոհոլային հիվանդությունների առաջացման վտանգի գործոն համարվել:

Հիշեցնենք, որ նախորդ հետազոտություններով նույնպես հաստատվել է սննդամթերքի մեջ ավելացվող ֆրուկտոզայի վտանգավորությունը. ըստ University of Barcelona-ի հետազոտողների՝ մրգերում եւ բանջարեղենում պարունակվող ֆրուկտոզան առողջության համար վտանգավոր չէ, սակայն ըմպելիքների եւ քաղցրեղենի մեջ պարունակվող ֆրուկտոզան մեծացնում է շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածների եւ շատ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Եթե պոլիկլինիկաները վճարովի դառնան բարձր եկամուտ ունեցող մարդկանց համար, կբարձրացնի՞ դա ծառայության որակը
Այո, քանի որ պոլիկլինիկաները արդիականացման համար գումար կունենան
Ոչ, դա միայն կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը
Ոչ, քանի որ բարձր եկամուտներով մարդիկ պոլիկլինիկա չեն գնում
Չգիտեմ