• Latest news

2016 թվականին Հայաստանում գրանցվել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք

22 փետրվարի, 2017  14:20

Հայաստանում մանկական մահացությունը տարեցտարի կրճատվում է. 2016 թվականին Հայաստանում գրանցվել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք: Համեմատության համար՝ 2012 թվականին նույն տարիքի երեխաների շրջանում գրանցվել է մահվան 458 դեպք, 2013-ին՝ 407, 2014-ին՝ 376, իսկ 2015-ին՝ 370: Նշենք, որ 2016-ին Հայաստանում 40 738 երեխա է ծնվել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մոր եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:

Այսօրվա դրությամբ երկրում մանկական մահացության ցուցանիշը մոտ 8 պրոմիլե է. սա ԱՊՀ-ի երկրների շարքում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Համեմատության համար՝ 1990 թվականին Հայաստանում մանկական մահացությունը կազմել է 18,9 պրոմիլե (1465 երեխա): Գայանե Ավագյանը նշեց, որ այս ցուցանիշն այսօր ավելի ցածր կլիներ, եթե վիճակագրության մեջ չմտցվեին 500 գրամ եւ ավելի պակաս քաշով ծնված երեխաները: Բնականաբար, այսօր հաճախ նման երեխաներին էլ է հաջողվում լույս աշխարհ գալ, սակայն նրանց շրջանում մահացությունը շարունակում է բավական բարձր մնալ, քանի որ խոր անհաս են ծնվել:

Գայանե Ավագյանի խոսքով՝ Հայաստանում հաջողվել է մանկական մահացության նվազման հասնել Առողջապահության նախարարության թիրախային ծրագրերի շնորհիվ: Վերջին 10 տարիներին արդիականացվել են մեծ թվով շրջանային բժշկական կենտրոններ եւ ամբուլատոր օղակներ, հատուկ ուշադրություն է դարձվել ծննդօգնության եւ մանկաբուժության ծառայություններին:

Մասնագետը հիշեցրեց, որ անվճար ծննդօգնության շրջանակներում բոլոր հղի կանայք 3 անգամ ուլտրաձայնային հետազոտություն են անցնում եւ պարբերաբար հանձնում են բոլոր անհրաժեշտ անալիզները, որոնք օգնում են հայտնաբերել կնոջ կամ պտղի մոտ ցանկացած խանգարում: Դրանից բացի,  կատարվում է նորածինների ֆենիլկետոնուրիայի, հիպոտերիոզի, անհասների ռետինոպատիայի, լսողության, կոնք-ազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել