Դիետիկ գազավորված ըմպելիքները կարող են առաջացնել ինսուլտներ, ինֆարկտներ եւ սրտի հետ կապված այլ խնդիրներ հետդաշտանադադարի տարիքի կանանց մոտ, ասվում է նոր, ոչ պաշտոնական հետազոտությունում:
Երբեւէ դիետիկ ըմպելիքներ չօգտագործած կանանց հետ համեմատած, դիետիկ գազավորված ըմպելիքներ օգտագործող կանանց մոտ սրտի հետ կապված խնդիրներ առաջանալու հավանականությունը բարձր է 30%-ով, մահացությունը 50%-ով, հաղորդում է Newmax Health-ը:
Ստացված արդյունքները վերցված են կանանց առողջության պահպանման նախաձեռնության 60 000 մասնակիցների՝ դիետիկ ըմպելիքներ օգտագործելու հետեւանքների հետազոտություններից (ԱՄՆ-ում անցկացվող երկարաժամկետ ծրագիր՝ հետդաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային խնդիրների հետազոտման նպատակով):
«Մեր արդյունքները համընկնում են նախորդ հետազոտությունների հետ, որոնք բացահայտել են դիետիկ ըմպելիքներ օգտագործելու եւ նյութափոխանակային համախտանիշի միջեւ կապը», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Անկուր Վյասը՝ Այովայի համալսարանից: Համախտանիշը կապված է սրտային հիվանդություննի ռիսկի գործոնների հետ, ներառելով՝ բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ եւ ավել քաշ:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են ամերիկյան սրտաբանների համագումարի ամենամյա գիտական նիստին:
Կանանց միջին տարիքը կազմել է 62տ, եւ նախկինում նրանց մոտ սրտի հետ կապված խնդիրներ չեն եղել:
Կանայք հարցաթերթեր են լրացրել այն մասին, թե ինչքան դիետիկ գազավորված ըմպելիք են խմել 3 ամսվա ընքացքում:
Մասնակիցներին հետեւել են հետագա 8 տարիների ընթացքում, որպեսզի հայտնաբերեն բացասական հետեւանքները, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, կանգային սրտային անբավարարություն, ինֆարկտ, իշեմիկ ինսուլտ, ծայրամասային զարկերակների հիվանդություններ եւ սրտանոթային մահ։ Ընդհանուր առմամբ խնդիրներ հայտնաբերվել են կանանց 8,5%-ի մոտ, որոնք օրական խմել են 2 շշից ավելի դիետիկ գազավորված ըմպելիք:
«Մենք միայն հաստատել ենք կապը, սակայն մենք չենք կարող հաստատ պնդել, որ պատճառը հենց դիետիկ ըմպելիքների օգտագործումն է»,- ասում է Վյասը, ավելացնելով, որ կարող են լինել նաեւ սրտի հետ կապված խնդիրներին նպաստող այլ պատճառներ:
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել արհեստականորեն քաղցրացված ըմպելիքների եւ մեծահասակների ու դեռահասների մոտ հավելյալ քաշի միջեւ կապը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day