• Latest news▼

Ռոսպոտրեբնադզորը նախազգուշացրել է Եվրոպայում կարմրուկի բռնկման մասին

26 ապրիլի, 2017  10:41

Ռոսպոտրեբնադզորը ռուսաստանցի զբոսաշրջիկներին զգուշացրել է Եվրոպայում կարմրուկի բռնկման մասին:

Գերատեսչության տվյալներով՝ անցած չորս ամիսների ընթացքում ավելի քան 4 հազար մարդ է հիվանդացել 14 երկրներում՝ Ավստրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում: Մի քանի մարդ մահացել է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նաեւ բուժանձնակազմի վարակվելու դեպքեր են արձանագրվել:

Կատարվածը բացատրվում է, մասնավորապես, Եվրոպական տարածաշրջանի երկրների բնակչության պատվաստման ցածր ցուցանիշով, ինչպես նաեւ «հիվանդության օջախներում սահմանափակող միջոցառումների բացակայությամբ»: Եվրոպացի մասնագետներն աշխատում են վարակի տեղայնացման ուղղությամբ, այդ թվում՝ պատվաստման օգնությամբ:

Ռոսպոտրեբնադզորը հորդորել է ուղեւորություններ ծրագրելիս հաշվի առնել Եվրոպայում համաճարակային իրադրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll