• Latest news

Ինչպես նիհարել նստակյաց կենսակերպի դեպքում

30 ապրիլի, 2017  20:36

Նստակյաց աշխատանքի եւ քիչ շարժունակ կենսակերպի դեպքում նույնպես կարելի է մարմինն ավելի բարեկազմ դարձնել, կարծում է մասնագետը: Նիհարելու հարցերով փորձագետ Սքրիչթֆիլդի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է մի քանի օգտակար սովորություններ ունենալ:

Բժիշկը մասնավորապես խորհուրդ է տալիս հետեւել սնվելու առողջ սկզբունքներին: Նրանք, ովքեր շատ են նստում եւ ակտիվ ֆիզիկական գործունեության վրա կալորիաներ չեն ծախսում, չարժի «արագ» ածխաջրերով հագեցած մթերքներ օգտագործել՝ թխվածքներ եւ քաղցրեղեն:

Սննդակարգի հիմքը պետք է կազմեն անյուղ միսը, ձուն, կաթնաշոռը, կաթնաթթվային արտադրանքը, ինչպես նաեւ բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքները՝ ըկուզեղեն, բանջարեղեն, թթվաքաղցր մրգեր, կանաչի: Կարեւոր է նաեւ բավարար քանակով սովորական ջուր խմելը, նշել է դիետոլոգը:

Դրանից բացի, Սքրիչթֆիլդը պնդում է, որ նստակյաց աշխատանքի դեպքում կարեւոր է ժամանակ առ ժամանակ շարժումներ կատարելը: Նման շարժումները նվազեցնում են նստած դիրքի բացասական ազդեցությունը եւ նպաստում կալորիաների լրացուցիչ այրմանը:

«Լավ կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է օրական գոնե 30 րոպե հատկացնել ֆիզիկական ակտիվությանը»,- ընդգծել է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել