• Latest news

«Արաբկիր» ԲԿ-ում մահացած երեխան սրտի բնածին արատ ուներ

23 մայիսի, 2017  16:48

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած տղան սրտի բնածին արատ ուներ՝ աորտայի կոարկտացիա (արյունատար անոթի նեղացում): Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց «Արաբկիր» կլինիկայի բժկական գծով տնօրեն Նինա Արիկյանցը:

Երեխան «Արաբկիր» ԲԿ է ընդունվել մայիսի 11-ին, երեկոյան մոտ ժամը 21:30-ին. նրան տեղափոխել էին Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնից, որտեղ բուժում է ստացել վերջին 10 օրերին: «Արաբկիր» ԲԿ-ում երեխային անմիջապես վերակենդանացման բաժանմունք են տարել, սակայն 15-20 րոպե անց նա մահացել է սրտի կանգի հետեւանքով, որի պատճառը նրա բնածին արատն էր:

Աորտայի կոարկտացիան բնածին արատ է, որը դրսեւորվում է աորտայի լուսանցքի հատվածական նեղացմամբ: Սա բավականին տարածված արատ է, որը տղաների մոտ հանդիպում է մոտ 2-2,5 անգամ ավելի հաճախ, քան աղջիկների մոտ: Կոարկտացիան վիրաբուժական բուժում է պահանջում, որը սովորաբար կատարվում է կյանքի առաջին ամիսներին, եւ որը չկատարելու դեպքում, ըստ միջազգային վիճակագրական տվյալների, երեխաների գրեթե 55 տոկոսը մահանում է 2-4 տարեկանում:

Նշենք, որ երեխայի ծնողները ոստիկանություն են դիմել՝ երեխայի մահվան համար մեղադրելով բժիշկներին, որոնք, նրանց կարծիքով, անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ցուցաբերել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն է կատարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել