«Շենգավիթ» բժշկական կենտրոնի ուրոլոգները բարդ վիրահատությամբ հեռացրել են 63-ամյա տղամարդու աջ երիկամը, որի մեջ առաջացած մեծ քարը դուրս էր եկել մարմնի մակերես՝ նախկին վիրահատությունից հետո մնացած սպիի միջով։
Պացիենտը շուրջ 40 տարի առաջ երիկամի քարերի հեռացման վիրահատություն էր տարել։ Տարիների ընթացքում երիկամում նոր քար էր առաջացել, որը աստիճանաբար ճանապարհ էր գտել դեպի դուրս։ Հետազոտությունները նաև ցույց էին տվել, որ երկու երիկամներում էլ առկա են մեծ չափերի մարջանաձև քարեր, իսկ աջ երիկամն այլևս չէր գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։









