Կելոիդ սպիները խիտ, ուռուցիկ գոյացություններ են, որոնք առաջանում են վերքերի ապաքինման ընթացքում կոլագենի ավելորդ արտադրության հետևանքով։ Դրանք կարող են ոչ միայն կոսմետիկ խնդիր առաջացնել, այլև ուղեկցվել քորով և ցավոտ զգացողություններով։
Բուժման մեթոդներից մեկը սպիի վիրահատական հեռացումն է։ Սակայն գենետիկ նախատրամադրվածություն ունեցող պացիենտների մոտ պահպանվում է դրա կրկնակի առաջացման վտանգը։ Կրկնությունը կանխելու նպատակով վիրահատական բուժումը զուգակցում են բրախիթերապիայի՝ իոնացնող ճառագայթման տեղային ազդեցության հետ։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում բուժումն իրականացվում է վիրաբույժների հետ համատեղ։ Բրախիթերապիայի առաջին սեանսն անցկացվում է սպիի հեռացման օրը, հաջորդները՝ ամեն օր։ Սովորաբար բավարար է երեքից չորս սեանսը։
Բրախիթերապիան անհրաժեշտ է իրականացնել վիրահատությունից հետո առաջին ժամերի ընթացքում։ Կախված ընտրված մեթոդից՝ կիրառվում է կա՛մ մաշկի տակ տեղադրվող ճկուն պլաստիկ ինտրաստատ, կա՛մ հատուկ մակերեսային ապլիկատոր։
Մանրամասները՝ տեսառեպորտաժում։





