• Latest news

Մեծ Բրիտանիայում ամենաշատ դաջվածքներ ունեցող տղամարդը կարող է զրկվել ձեռքից (ֆոտո)

2 հունիսի, 2017  20:20

Մեծ Բրիտանիայում ամենաշատ դաջվածքներ ունեցող տղամարդը, որի մարմնին ավելի քան 300 պատկեր է առկա, կարող է զրկվել ձեռքից։ Տղամարդուն անդամահատում է սպառնում, քանի որ նրա մոդիֆիկացված մարմինը չի ընդունում կաստետի տեսքով իմպլանտը։

37-ամյա բրիտանացի Մեթյու Ուիլանը, որը նախընտրում է հանդես գալ King of Ink Land King Body Art The Extreme Ink-Ite (Թանաքային երկրի արքա, էքստրեմալ թանաքային բոդիարթի արքա), ձեռքը փրկելու համար պետք է բարդ վիրահատության ենթարկվի։

Որոշ ժամանակ առաջ դաջվածքների արքան ձեռքի մաշկի տակ կաստետի տեսքով իմպլանտ էր տեղադրել, որը տեսականորեն պետք է արտացոլեր նրա՝ մարտիկի ոգին։ Սակայն տղամարդու օրգանիզմը չընդունեց օտարածին մարմինը, ինչը բորբոքման պատճառ դարձավ։ Այժմ բժիշկները պետք է Մեթյուին ազատեն ոչ միայն իմպլանտից, այլեւ մանրէածին վարակից, որը կարող է ձեռքի անդամահատում պահանջող վտանգավոր հիվանդության վերածվել։

Բիրմինգհեմի այդ բնակչի մարմնին ավելի քան 300 դաջվածքներ կան։ Նա նաեւ աչքի խնձորակները սեւ է ներկել, հեռացրել պտուկները՝ դաջվածքի համար նոր տեղ ազատելու նպատակով, ականջներում նշաններ դրել, որոնք մարդու ատամների հետքեր են հիշեցնում, իսկ լեզուն երկու մասի է բաժանել։ «Թանաքի արքան» առաջին դաջվածքն արել է 16 տարեկանում, իսկ անունը փոխել է 2008 թվականին։ Մարմնի մոդիֆիկացիայի համար նա ավելի քան 40000 ֆունտ է ծախսել։ 

Բացի այդ, նա թագի իմպլանտ է տեղադրել ձեռքում եւ գանգի՝ կրծքում։ Տղամարդը հիշում է, որ 8 տարի առաջ հիվանդանոցում կյանքի եւ մահու պայքար էր մղում, քանի որ Մեթյուին դանակով վիրավորել էին։ Եւ այժմ բժիշկները նորից ստիպված են պայքարել այդ արտասովոր երիտասարդի կյանքի համար։

«Ես ձեռքումս կաստետի իմպլանտ տեղադրել եմ 2015 թվականին, այն պետք է խորհրդանշեր իմ՝ մարտիկի ոգին։ Դժբախտաբար, մաշկս առանձնացավ։ Այն օտարածին մարմին է, եւ օրգանիզմս չընդունեց։ Անհրաժեշտ է անհապաղ հեռացնել կաստետը, հակառակ պարագայում ինձ լուրջ խնդիրներ են սպավում, նույնիսկ կարող եմ ձեռքս կորցնել։ Բայց այս վիրահատությունը եւս խոչընդոտ չի հանդիսանա մարմնի հետագա մոդիֆիկացիայի իմ ճանապարհին։ Ես դրա երկրպագուն եմ եւ շատ այլ գաղափարներ ունեմ»,-ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է