• Latest news

Իրականում ինչպիսի՞ն է քաղցկեղի առաջացման հավանականությունը «Անջելինա Ջոլիի գեները» ունեցողների համար

24 հունիսի, 2017  12:46

Չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը, այսպես կոչված, «Անջելինա Ջոլիի գեների» առկայության հետեւանքով կախված է բացառապես ընտանիքի անդամների հիվանդության պատմությունից: Այսպիսին են ավելի քան 10 հազար կանանց մասնակցությամբ նոր հետազոտության արդյունքները:

Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին քաղցկեղի կանխարգելման վրա ուշադրություն գրավեց, երբ հայտնի դարձավ, որ նա կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը կանխելու համար կրկնակի մաստէկտոմիայի է ենթարկվել: Նա դա կատարեց, երբ տեղեկացավ, որ իր մոտ առկա է BRCA գենի փոխակերպում, որը կտրուկ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս հիվանդությունից են մահացել Անջելինայի մայրը եւ մորաքույրը:

Հետագայում դերասանուհին կանխարգելման նպատակներով ենթարկվեց նաեւ գիստերէկտոմիայի: Դերասանուհու այս քայլը հանգեցրեց այն կանանց թվի ավելացման, որոնք ցանկանում էին գենետիկ անալիզներ հանձնել: Կտրուկ ավելացավ նաեւ այն հիվանդների թիվը, որոնք հոլիվուդյան դերասանուհու օրինակով նախազգուշական մաստէկտոմիա եւ գիստերէկտոմիա էին կատարում:

Ավելի քան 10 հազար կանանց մասնակցությամբ ծավալուն հետազոտությամբ պարզվել է, որ «Անջելիա Ջոլիի գեները» ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծ մասամբ կախված է ընտանեկան հիվանդության պատմությունից: Հայտնի է, որ BRCA գենի փոխակերպումները մեծացնում են մահացու վտանգավոր հիվանդության առաջացման հավանականությունը: Սակայն մինչեւ այսօր գիտնականները չէին կարողանում որոշել հավանականության տոկոսը: Քեմբրիջի համալսարանի հետազոտողները այս պահին առավել ճշգրիտ գնահատում են կատարել: Նրանց ստացած տեղեկությունները բժիշկներին կօգնեն կանանց լավագույն հրահանգներ եւ խորհուրդներ տալ, թե ինչպես վարվեն BRCA1 եւ BRCA2 գենային փոխակերպումների առկայության դեպքում:

Հետազոտությամբ պարզվել է, որ BRCA1 գենի փոխակերպում ունեցող կանանց երեք քառորդը 80 տարեկանին մոտ կբախվի կրծքագեղձի քաղցկեղին: BRCA2 գենի փոխակերպման առակայության դեպքում այս թիվը կկազմի 69 տոկոս: Ինչ վերաբերում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությանը, ապա այն 44 տոկոսով կմեծանա առաջին փոխակերպումն ունեցող կանանց համար եւ մինչեւ 17 տոկոսով` երկրորդ փոխակերպումն ունեցողների: Սակայն քաղցկեղի 2 տեսակների համար էլ ուռուցքների առաջացման հավանականության վրա ամենաէական ազդեցությունը գործում է կանանց ընտանիքի անդամների հիվանդությունների պատմությունը:

Գիտնականների գնահատմամբ` գրեթե յուրաքանչյուր 400-րդ կինը BRCA գեների փոխակերպումներ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել