• Latest news

ՈւՁ TOSHIBA Aplio i800 նոր սարքը թույլ կտա տեսնել 1 մմ-ից փոքր գոյացությունները (ֆոտո)

26 հունիսի, 2017  12:54

Հիվանդներից եւ նույնիսկ մասնագետներից շատերը կարծում են, որ այսօր ուլտրաձայնային հետազոտությունների պոտենցիալը չափազանց սահմանափակ է: Բայց ամենեւին այդպես չէ, պնդում է Toshiba Medical Systems Europe-ի կլինիկական գծով ղեկավար Նադիմ Քաաֆարանին: ՈւՁՀ նոր սարքերը ընդլայնում են ուլտրաձայնային հետազոտությունների հնարավորությունները եւ թույլ տալիս ավելի որակյալ ախտորոշում կատարել, որը ընդամենը մի քանի տարի առաջ, փաստորեն, անհնար էր:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Նադիմ Քաաֆարանին խոսեց Toshiba Medical Systems ընկերության վերջին մշակման` պրեմիում դասի Aplio i800 ՈւՁՀ սարքի հնարավորությունների մասին:

Aplio i800-ը աշխարհում ներկայացվել է անցյալ տարվա վերջին, իսկ հունիսի 24-ին այն նաեւ Հայաստանում ներկայացվեց «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում» թեմայով սեմինարի շրջանակում:

Ինչպես նշեց Նադիմ Քաաֆարանին, Toshiba-ն մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել Aplio i800-ի մշակման մեջ եւ արդյունքում սարք է ստացել, որը տարբերվում է գործիքների ընդարձակ ընտրությամբ եւ ախտորոշման դյուրություն ու բարձրագույն ճշգրտություն է երաշխավորում:

Ձայնային ալիքների ավելի խորը թափանցման շնորհիվ Aplio i800-ը տարբերվում է ստացվող պատկերների բարելավված որակով եւ թույլատրելիությամբ. դրանց վրա կարելի է տեսնել մանրագույն գոյացությունները եւ օջախները, նույնիսկ նրանք, որոնք 1 մմ-ի չեն հասնում:

Aplio i800 սարքերն ունեն մի շարք նոր ֆունկցիաներ` Sensor 3D, Shadow Glass, Attenuation Imaging, Shear Wave Dispersion, Tissue Intensity Analysis, Contrast Harmonic Imaging լյարդի համար, Fusion Auto Track եւ Auto Volume Measurement: Ավելին` ինչպես նշեց Նադիմ Քաաֆարանին, սա առաջին ուլտրաձայնային համակարգն է, որը թույլ է տալիս անցկացնել մուլտիպարամետրիկ հետազոտություններ:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ռադիոլոգ Գեղամ Աղաբեկյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՈւՁՀ նորագույն սարքավորումը լյարդի հիվանդությունների ախտորոշումը կարող է միանգամայն նոր մակարդակի հասցնել. դրա օգնությամբ կարելի է լյարդի վիճակը գնահատել տարբեր հիվանդությունների դեպքում: Կարելի է գնահատել հյուսվածքի փոփոխությունը, թե ինչ աստիճանի պնդացում ունի, ինչ աստիճանի ախտահարվածություն կա լյարդային հյուսվածքում, ստացած արդյունքները համեմատելով հետազոտման այլ մեթոդներով (ՊԷՏ-ՀՏ (պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա-համակարգչային տոմոգրաֆիա), ՄՌՏ, ՀՏ) ստացած արդյունքների հետ:

Սեմինարի ընթացքում Նադիմ Քաաֆարանին Հայաստանի ռադիոլոգներին եւ սոնոգրաֆիստներին ներկայացրեց ՈւՁՀ ախտորոշման ոլորտի նոր ձեռքբերումները եւ TOSHIBA Aplio i800 նոր սարքի հնարավորությունները, իսկ Գեղամ Աղաբեկյանը խոսեց կլինիկական պրակտիկայում ուլտրաձայնային համակարգերի նոր զգայարանների կիրառման հնարավորությունների մասին: Նադիմ Քաաֆարանին նոր սարքի վրա ցուցադրեց լայնական ալիքի էլաստոգրաֆիան եւ համադրման նավիգացիան։

Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ նաեւ տեսակոնֆերանս Հռոմի Սապիենցա համալսարանի հետ, որին մասնակցեց Ուլտրաձայնի եվրոպական ֆեդերացիայի բժշկության եւ կենսաբանության ոլորտում նախագահող, հանրահայտ պրոֆեսոր Վիտո Կանտիզանին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել