• Latest news

Քաղցկեղային բջիջներն ինչու չեն ինքնաոչնչանում

27 հունիսի, 2017  19:03

Քաղցկեղային շատ բջիջներ կենսունակ են մնում այն բանի շնորհիվ, որ սեփական ԴՆԹ-ում «5-րդ շարասյունն» են օգտագործում բջիջների ինքնաոչնչացման համակարգի աշխատանքը ճնշելու համար, նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

«Այս հայտնագործության շնորհիվ մենք հիմա կարող ենք նույն ալգորիթմն օգտագործել ստուգելու համար` արդյոք «100 հազար գենոմների» նախագծին մասնակցող հիվանդների քաղցկեղային ուռուցքների ԴՆԹ-ում  մեխանիզմը վնասված է, թե ոչ: Այս դիտարկումները մեզ կօգնեն քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդներ գտնել, որոնք ապագայում մեծ թվով մարդկանց կյանքը կփրկեն»,- ասել է Բիրմինգեմի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Քրիսթոֆեր Յաուն:

Մարդու եւ կենդանիների օրգանիզմում քաղցկեղային բջիջների զգալի մասն առաջանում է p53 գենում վնասվածքի հետեւանքով: Վերջին տարիների հետազոտությամբ պարզվել է, որ քաղցկեղային շատ բջիջներ  p53 գենում  ճակատագրական փոխակերպումներ չունեն, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ-ի մեծ թվով այլ վնասվածքներ են պարունակում, որոնք սովորաբար նրան ստիպում են միանալ, նշում է Յաուն: Նման բջիջների դեմ պայքարելը նույնպես դժվար է, քանի որ քաղցկեղի դեմ պայքարի սովորական մեթոդները, այդ թվում` ճառագայթման կամ քիմիաթերապիայի միջոցով ԴՆԹ-ի քայքայումը դրանց չեն ստիպում «ինքնաոչնչանալ»:

Բրիտանացի կենսաբանները պարզել են, թե ինչու է սա տեղի ունենում` հետազոտելով ձվարանների քաղցկեղի հարյուրավոր տարատեսակների գենոմները: Պարզվել է, որ ուռուցքների գրեթե հինգերորդ մասում հանելուկային կերպով գեներում փոխակերպումներ չեն եղել` կապված հատուկ համակարգի աշխատանքի հետ, որոնք  կանխում են վնասված գեները տարբերակելիս սպիտակուցային մոլեկուլների կուտակումը:

Այս համակարգը, մի քանի ծառայողական սպիտակուցների եւ ռիբոսոմների, բջջային «սպիտակուցային ֆաբրիկաների» կուտակումը սկսում է գործել, երբ կորիզը գենը ճանաչում է եւ նախապատրաստում, այսպես կոչված, մատրիցային ՌՆԹ-ն: Այն իրենից ներկայացնում է գենետիկ ծածկագրի «տառերից» կազմված  կարճ կաղապար, որը սպիտակուցային մոլեկուլի կուտակման հրահանգներ է պարունակում:

Մինչեւ այն, երբ մՌՆԹ-ն կորիզը կլքի, նրան են միանում UPF ընտանիքի հատուկ «հրահանգիչ» սպիտակուցներ, որոնք ստուգում են` արդյոք նրա մեջ անիմաստ «հետքեր» պարունակվում են, որոնք հանգեցնում են սպիտակուցի սինթեզի անսպասելի ընդհատման: Եթե մՌՆԹ-ում նման թերություններ կան, ապա սպիտակուցները կիպ միանում են ՌՆԹ-ի մոլեկուլին, ինչը ռիբոսոմներին խանգարում է այն ճանաչել, որն էլ հանգեցնում է հաջորդող ոչնչացմանը:

Յաուի եւ նրա գործընկերների կարծիքով` քաղցկեղային բջիջներում «գենետիկ ուղղագրության ստուգման» համակարգի ճիշտ աշխատանքը դրանք չի ոչնչացնում, հակառակը` օգնում է կենսունակ մնալ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ UPF սպիտակուցներն արգելափակում են p53 գենը ճանաչելը եւ նրան խանգարում են աշխատել նույնիսկ այն դեպքում, երբ համեմատաբար անմեղ փոխակերպումներ է պարունակում:

Ձվարանների քաղցկեղի կենսունակության այսպիսի անսպասելի մեխանիզմ հայտնաբերելով` գիտնականները փորձել են նրա անալոգները գտնել քաղցկեղի այլ տեսակների բջիջների կուլտուրաներում: Վերլուծելով ավելի քան 7 հազար այլ ուռուցքներ` կենսաբանները հարյուրավոր այլ օրինակներ են գտել, որոնք հաստատում են, թե այս համակարգի աշխատանքն ինչպես է քաղցկեղին օգնում կենսունակ մնալ:

Այս պատճառով Յաուն եւ նրա գործընկերներն առաջարկում են դեղամիջոց ստեղծել, որը քաղցկեղային բջիջներում կարգելափակեր «գենետիկ ուղղագրության ստուգումը» եւ p53-ին թույլ կտար գործարկել բջջային ինքնասպանության ծրագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է