• Latest news

Տնային փոշին ճարպակալման պատճա՞ռ է

14 հուլիսի, 2017  15:03

Տնային փոշին ճարպակալման հավանականությունը մեծացնում է ճարպային բջիջների աճի արագացման հաշվին: Դուք որքան հաճախ եք տանը մաքրություն անում, այնքան ճարպակալման հավանականությունը փոքր է: Նման կարծիք են հայտնել Դյուկի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով` փոշու բաղադրության մեջ կարող են պարունակվել մանրագույն քիմիական նյութեր, որոնք շնչելիս ընկնում են մարդու օրգանիզմի մեջ կամ ներծծվում մաշկի միջոցով: Այս նյութերը ճարպային բջիջներին ստիպում են կուտակել մեծ քանակությամբ տրիգլիցերիդներ, ինչը մեծացնում է բջիջների չափը եւ ստիպում կիսվել: Այս հետազոտության արդյունքները անսպասելի են եղել նաեւ իրենց` գիտնականների համար, քանի որ մշտապես ընդունված էր կարծել, որ ճարպակալման հիմնական պատճառներն են սխալ սնվելը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը: Այժմ վտանգի այս գործոնների է ավելացել նաեւ բնակարանների փոշին:

Խոսքը սինթետիկ կամ բնության մեջ բնական կերպով հանդիպող բաղադրիչների մասին է, որոնք ազդում են էնդոկրին համակարգի վրա եւ խախտում նրա գործունեությունը (Endocrine-disrupting chemicals (EDC)): Հայտնվելով մարդու օրգանիզմում` դրանք փոխազդեցության մեջ են մտնում հորմոնների հետ կամ կրկնում են նրանց աշխատանքը: Այս բաղադրիչների կարգի մեջ են մտնում հրակայուն նյութերը, ֆտալատները եւ բիսֆենոլ А-ն: Գիտությունն արդեն ապացուցել է, որ EDC-ն վերարտադրողական համակարգի, նյարդաբանական եւ իմունային ֆունկցիաների վրա բացասական ազդեցությամբ է օժտված:

Կենդանիների վրա կատարված հետազոտությունը հիմա թույլ է տվել ենթադրել, որ համանման որոշ նյութերի հետ շփվելը կարող է քաշի ավելացում առաջացնել: Մի քանի արտադրողներ իրենց մթերքներում արդեն կրճատում են EDC-ի օգտագործումը, սակայն շատերի մոտ այն դեռեւս բավականին լայնորեն կիրառվում է: Ամերիկացի փորձագետները վերջերս հաշվել են, որ միջինվիճակագրական երեխայի օրգանիզմում ամեն օր շնչելու եւ մաշկի միջոցով 50 մգ տնային փոշի է հայտնվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել