• Latest news

Մասնագետները հայտնաբերել են 1-ին տիպի դիաբետի կասեցման միջոցը

19 հուլիսի, 2017  18:05

Դեղագործական ագենտ՝ S1PR1 ագոնիստն ընդունակ է կանգնեցնելու աուտոիմունային բջիջներին, որոնք ավշային հյուսվածքներից տեղաշարժվել են կղզյակների շուրջ եղած թեւեր, թույլ չտալով դրանց ներս թափանցել…

Սքրիփսի հետազոտական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացումը կասեցնելու միջոցը դեռեւս նախադիաբետի փուլում, երբ մարդն առայժմ դիաբետիկ չէ, սակայն արդեն հայտնվում է ռիսկի խմբում:

1-ին տիպի շաքարային դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում T լիմֆոցիտները տեղաշարժվում են դեպի ենթաստամոքսային գեղձում հորմոնն արտադրող բջիջների կուտակումները, այսպես կոչված՝ Լանգերհանսի կղզյակներ, հարձակվում են ինսուլին արտադրող բետա բջիջների վրա, որն անհրաժեշտ է գլյուկոզայի մետաբոլիզմի վերահսկման համար, եւ դրանք ոչնչացնում՝ ընկալելով որպես ախտածին գոյացություններ: Բետա բջիջների 70-80 տոկոսի ոչնչացման հետեւանքով հիվանդի մոտ սկսում է 1-ին տիպի դիաբետ զարգանալ, որի դեպքում նրան պետք է ամեն օր ինսուլին ներարկվի:

Չնայած փոխարինող ինսուլինաթերապիան օգնում է հիվանդի կյանքի պահպանմանը, սակայն չի փրկում այնպիսի բարդություններից, ինչպիսին են սրտային պաթոլոգիաները, կաթվածը, երիկամների հիվանդությունները եւ վնասվածք ստանալիս հյուսվածքների մեռուկացումը: Այսպիսով՝ դիաբետը կասեցնելու միակ գործուն միջոցը կարող է լինել Լանգերհանսի կղզյակների պաշտպանությունը  T լիմֆոցիտների ներթափացումից եւ բետա բջիջների պահպանումը կործանումից:

Փորձերի շարքի արդյունքում գիտնականները հայտնաբերել են դեղագործական ագենտ՝ S1PR1 ագոնիստը, որն ընդունակ է եղել կանգնեցնելու աուտոիմունային բջիջներին, որոնք ավշային հյուսվածքներից տեղաշարժվել են կղզյակների շուրջ եղած թեւեր, թույլ չտալով դրանց ներս թափանցել: Դրանից բացի, S1PR1 ագոնիստը կարգավորում է հատուկ մոլեկուլների արտադրումը, որոնք ներգործում են T բջիջների վրա՝ առաջացնելով, այսպես կոչված, T լիմֆոցիտների հյուծում, որը դրանց վերջնականապես զրկում է բետա բջիջները ոչնչացնելու ունակությունից:

Նախկինում տրանսգենային մկների վրա անցկացված փորձերով, որոնց ախտահարել էին 1-ին տիպի դիաբետով, գիտնականներն ազդանշան են հայտնաբերել, որը T բջիջներին թույլ է տալիս թափանցել Լանգերհանսի կղզյակներ: Այս ազդանշանն արտադրում է իմունային ինտերֆերոն-ալֆա-1 (А) մոլեկուլը: S1PR1 ագոնիստը պարզապես արգելափակել է ինտերֆերոնի արտադրումը, ինչը նշանակում է, որ T լիմֆոցիտները բետա բջիջների ոչնչացման ազդանշան չեն ստացել:

Այսպիսով՝ գիտնականներին հաջողվել է ապացուցել թերապեւտիկ մեթոդների օգտագործմամբ ինսուլին արտադրող բջիջների ոչնչացման կանխման սկզբունքային հնարավորությունը նախադիաբետի փուլում, որի սկսվելը հնարավոր է պարզել մարկերային սպիտակուցների օգնությամբ: Սա նշանակում է, որ դիաբետի վտանգի ժամանակին հայտնաբերումը այժմ կարող է ոչ միայն մեղմել հիվանդության ընթացքը, այլեւ կասեցնել զարգացման պրոցեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է