• Latest news

Ստետոսկոպերը վտանգավո՞ր են առողջության համար

22 հուլիսի, 2017  16:00

Ստետոսկոպերը վտանգավոր բակտերիաների աղբյուր են։ Ու հիվանդանոցում ստետոսկոպերով զննման ժամանակ կարող են ինֆեկցիաներ տարածվել հիվանդների շրջանում, գրում է News Nation-ը։ Ընդ որում, ստետոսկոպերի մակերեսին բնակվում են հակաբիոտիկներով բուժման հանդեպ կայուն բակտերիաներ, ասում են Ելի համալսարանի գիտնականները։

Նույնիսկ գործարկվում է պիլոտային նախագիծ, որի շրջանակում ստետոսկոպերը մշակում են սպիրտային տանպոններով, սպիրտային գելով կամ հակաբակտերիալ անձեռոցիկներով։ Չորս շաբաթվա ընթացքում փորձագետները նույնիսկ փորձարկել են լրացուցիչ հիգիենիկ բուժակարգերի ներդրումը։

Ստետոսկոպերի վրա գտել են Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Clostridium difficile բակտերիաներ ու էնտերոկոկեր, որոնք կայում են վանկոմիցինի հանդեպ։

Ավելի վաղ ապացուցվել էր, որ ստետոսկոպերը կարող են տարածել մետիցիլինի հանդեպ կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկեր։ Բացի դրանից բժիշկներից քչերն են ստետոսկոպը ախտահանում յուրաքանչյուր հիվանդից հետո։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է