• Latest news

Հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող միջոցը

28 հուլիսի, 2017  13:03

Ավստրալացի գիտնականները հնարավոր կապ են հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության զարգացման եւ գլխուղեղում երկաթի պարունակության միջեւ: Այս մասին հոդվածը հրապարակվել է Brain ամսագրում:

Մելբուռնի Ֆլորիի նեյրոգիտության ինստիտուտի ու Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման (CSIRO) բժիշկները ավելի քան 6 տարի հետեւել են 70 տարեկանից մեծ ավելի քան 117 ավստրալացիների վիճակին՝ պարբերաբար ստուգելով նրանց հիշողության վիճակը, կոգնիտիվ եւ խոսքի ունակությունները, ինչպես նաեւ նրանց մոտ ամիլոիդոզի (տարեց տարիքին հատուկ սպիտակուցային փոխանակման խանգարում, որն ուղեկցվում է հյուսվածքներում հատուկ սպիտակուցապոլիսախարիդային համալիրի՝ ամիլոիդի առաջացմամբ եւ նստվածքով) զարգացումը:

Ամիլոիդոզ է ախտորոշվում 70 տարեկանից մեծ մարդկանց ավելի քան 30 տոկոսի մոտ, սակայն ամենեւին էլ նրանցից ոչ բոլորն են սկսում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապել՝ ըստ ամիլոիդային վահանակների կուտակման: Գիտնականները նկատել են, որ Ալցհեյմերի հիվանդությունն ավելի արագ է զարգացել դիտարկվող հիվանդներից նրանց մոտ, որոնց գլխուղեղում միաժամանակ բարձր են եղել ե՛ւ ամիլոիդային վահանակները, ե՛ւ երկաթը:

«Մենք հետեւել ենք, թե ինչպես են երկաթը եւ ամիլոիդոզը միասին արագացնում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը,- ասել է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Սքոթ Էյթոնը: - Ամիլոիդային դիստրոֆիայով մարդկանց մոտ, բայց երկաթի մեծ խտության բացակայության դեպքում, նույնպես կարող է զարգանալ Ալցհեյմերի հիվանդությունը, սակայն ախտածին պրոցեսներն ավելի դանդաղ կընթանան»:

Գիտնականի խոսքով՝ հետազոտության հաջորդ փուլում կլինիկական փորձարկումներ կկատարվեն. ենթադրվում է, որ Ալցհեյմերի հիվանդության հակում ունեցող տարեց մարդկանց օրգանիզմում երկաթի պարունակությունը նվազեցնող դեֆերիպրոնով (ֆերիպրոկսոմ) բուժման կուրս կնշանակվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել