• Latest news

Եմենում խոլերայի հետեւանքով 2000 մարդ է մահացել

14 օգոստոսի, 2017  19:35

Եմենում հիվանդների թիվը, որոնց մոտ խոլերա են կասկածում, 500 հազարից անցել է, հիվանդության հետեւանքով արդեն մոտ 2 հազար մարդ է մահացել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին հիվանդության բռնկումից սկսած օգոստոսի 13-ին Եմենում հիվանդների թիվը, ում մոտ խոլերա է կասկածվում, կազմել է 503,484 մարդ, որոնցից 1975 մարդ մահացել է հիվանդության հետեւանքով: Օրական վարակվում է մոտ 5 հազար մարդ: Կազմակերպությունից նշել են, որ խոլերայով հիվանդացողների գրեթե 100 տոկոսը, որոնք բժշկական ծառայություններին հասանելիություն ունեն, առողջանում են: Սակայն երկրում 15 մլն մարդ մինչեւ հիմա զրկված է դեղերի հասանելիությունից:

«Եմենում մարդկանց կյանքը փրկելու համար մենք պետք է աջակցենք առողջապահության համակարգին եւ հատկապես բուժաշխատողներին: Ես Եմենի իշխանություններին եւ տարածաշրջանում ու ցանկացած վայրում բոլորին, ովքեր կարող են այս հարցում դերակատարում ունենալ, կոչ եմ անում գտնել այս հակամարտության քաղաքական լուծումը»,- իրավիճակը մեկնաբանել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որին մի կողմից մասնակցում են շիական «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիթները եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ չեզոք բանակի մի մասը, մյուս կողմից՝ կառավարական զորքերը եւ աշխարհազորայինները, որոնք չեզոք են նախագահ Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիի նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է