• Latest news

ԱՄՆ նախագահը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կապված ափիոնային համաճարակի հետ

15 օգոստոսի, 2017  14:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել ափիոնիդների հետ կապված իրավիճակի պատճառով: Նա հայտարարել է, որ ամերիկացիների կողմից ափիոնիդների օգտագործումը կրիտիկական նիշից անցել է: Հիմա վարչակազմը մի շարք փաստաթղթեր է մշակում՝ համաճարակի կարգավիճակը պաշտոնապես հավաստանշելու համար:

Reuters-ը ներկայացրել է Սպիտակ տան հանձնաժողովի տվյալները, որը Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթիի ղկավարությամբ ստեղծվել է ափիոնային ճգնաժամի հարցով: Այդ տվյալների համաձայն՝ թմրանյութերի գերչափաքանակից ամեն օր ավելի քան 100 ամերիկացի է մահանում: Յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ նույնքան մարդ է մահանում, որքան մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով:

Ափիոնիդները դեղամիջոցներ են, որոնք օգտագործվում են որպես հզոր ազդեցության ցավազրկողներ: Օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը համեմատելի է ափիոնի օգտագործման էֆեկտի հետ: Ստեղծված իրավիճակի պատճառն այն փաստն է, որ ԱՄՆ-ի բժիշկները յուրաքանչյուր ցանկացողի ափիոնիդային ցավազրկողների դեղատոմս դուրս գրելու իրավունք ունեն: Հիվանդներից շատերի համար սա դառնում է ափիոնային կախվածություն ձեռք բերելու առաջին քայլը:

ԱՄՆ-ում դեղամիջոցների չարաշահումը մարիխուանայից եւ ալկոհոլից հետո երրորդ տեղում է:

2014 թվականի տվյաների համաձայն՝ ԱՄՆ-ում թմրանյութերի եւ դեղամիջոցների գերչափաքանակից տարեկան 47,055 մարդ է մահացել: Համեմատության համար՝ ճանապարհային պատահարներից մահացել է ընդամենը 29,230 մարդ: Այս 47 հազար մարդկանցից 28,647 մարդը մահացել է հատկապես դեղամիջոցների գերչափաքանակից: 2000 թվականին ԱՄՆ-ում այս պատճառով ընդամենը մահացել է մոտ 600 հազար մարդ: 2017 թվականին օրական մահանում է 100-ական մարդ:

Եթե 1991 թվականին ափիոնիդների 76 մլն դեղատոմս է դուրս գրվել, ապա 2011 թվականին այս թիվը եռապատկվել է եւ հասել 219 մլն-ի: Որոշ նահանգներում ցավազրկողների ավելի մեծ թվով դեղատոմսեր են տրվել, քան այդ նահանգում բնակվող բնակիչների ընդհանուր թիվն է: 2013 թվականին դուրս է գրվել ափիոնիդների 207 մլն դեղատոմս:

Հետաքրքիր է, որ երկրների մեծ մասում ափիոնիդային դեղամիջոցների շրջանառությունը խիստ սահմանափակված է: ԱՄՆ-ում վերջին տարիներին նման դեղամիջոցները, փաստորեն, յուրաքանչյուր մեծահասակին հասանելի են դարձել գործնականում ցանկացած ձեւի ցավի դեպքում: Սա հանգեցրել է ափիոնիդներից կախվածության ծանրագույն համաճարակի: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ բժշկական գիտության զարգացման նման բարձր մակարդակով երկրում:

Փորձագետների կարծիքով՝ ափիոնային համաճարակի համար մեղավոր է արտադրող-դեղագործ-բժիշկ շղթան: Շղթայի յուրաքանչյուր օղակը շահույթ ստանում, որից հրաժարվել ի զորու չէ: Այսպես՝ 2006-ից 2015 թվականը ափիոնիդներ արտադրողների լոբբիստները 8 անգամ ավելի շատ են ծախսել, քան զենք արտադրողների լոբբիստները, եւ 200 անգամ ավելի շատ թմրանյութերի վերահսկողության խստացման կողմնակիցներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել