• Latest news

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համեմատ՝  Հայաստանում պլաստիկ վիրահատությունն ավելի մատչելի է․վիրաբույժ

19 օգոստոսի, 2017  12:48

Հայաստանում պլաստիկ վիրահատությունների շարքում շարունակում է «չեմպիոն» մնալ քթի վիրահատությունը։ Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը։

Նրա խոսքով՝ արտասահմանցի գործընկերներն արդեն վաղուց են ընդունել քթի պլաստիկ վիրահատության ոլորտում հայ բժիշկների առավելությունը։ «Մեր ամերիկացի եւ եվրոպացի գործընկերները խոստովանել են, որ այդ հարցում Հայաստանի պլաստիկ վիրաբույժները գերազանցում են բոլորին»,-ընդգծեց Հայկ Ենոքյանը։

Բժիշկը հավելեց, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանում պահպանվում է առավել մրցունակ գինը։ «Հայաստանում պլաստիկ վիրահատությունը ԱՄՆ-ի կամ Եվրոպայի համեմատ մի քանի անգամ ավելի մատչելի է»,-նշեց Հայկ Ենոքյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է