• Latest news

Հղի կինը հույս ունի իր նորածին երեխայի օգնությամբ փրկել եղբորը

21 օգոստոսի, 2017  23:49

31-ամյա Ջորջինա Ռասելը՝ Փրեսթոն քաղաքից, հույս ունի, որ երեխան, ում ինքը կրում է սրտի տակ, կկարողանա օգնել փրկել իր եղբորը, ում մոտ ուղեղի անբուժելի ուռուցք են հայտնաբերել։

Էշլին, Ջորջինայի եղբայրը, ըստ բժիշկների, ընդամենը 5 տարվա կյանք ունի։ Այս ամիս նրա մոտ ախտորոշել են հազվագյուտ ու դանդաղ աճող գլիոբլաստոմա։ Տվյալ դեպքում վիրահատական միջամտությունը ռիսկային է, քանի որ հիվանդը կարող է կուրանալ կամ էլ հաշմանդամ դառնալ։ Իմանալով, որ բժիշկները ոչինչ չեն կարող անել Էշլիի համար, նրա ազգականները սկսել են համացանցում որոնել նրան փրկելու միջոցներ։ Ջորջինան պարզել է, որ հղիությունը կարող է եզակի հնարավորություն լինել՝ սիրելի եղբորը փրկելու համար։

Բանն այն է , որ նորածնի պորտալարային արյան մեջ պարունակվում են ցողունային բջիջներ, որոնք տեսականորեն կարող են օգնել երիտասարդին։ Այդ բջիջները կարելի է հավաքել արդեն նորածնի լույս աշխարհ գալուց հետո, իսկ հետո պատվաստել Էշլիին։ Դեռ գիտական հաստատում չստացած այս մեթոդը փորձարկվում է աշխարհի տարբեր երկրներում։ Դրա կողմնակիցները պնդում են, որ պորտալարային արյունը դեղամիջոցների ռեզերվուար է, որոնք ունակ են օգնել բազմաթիվ հիվանդների, որոնք տառապում են տարբեր հիվանդություններից։

«Եթե մենք հավաքենք ցողունային բջիջներն իմ երեխայից, դրանք հնարավոր կլինի պահպանել Էշլիին բուժելու համար,- պատմել է Ջորջինան,-Հնարավոր է, որ դրանք կարելի է ներարկել ողնաշարային հեղուկի մեջ՝ ուղեղի ուռուցքի չափսերը փոքրացնելու համար կամ էլ գործածել օրգանիզմի ցանկացած վնասված մասի վերականգնման համար անհրաժեշտ հյուսվածքների աճի համար։ Նման «վերանորոգման աշխատանքներ» հաստատ անհրաժեշտ կլինեն քիմիաթերապիայից կամ ճառագայթումից հետո։ Ընդ որում ցողունային բջիջների հավաքումը բոլորովին չի ազդում երեխայի առողջության վրա, քանի որ պորտալարը սովորաբար կտրում են ու նետում աղբամանը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել