• Latest news

Չինական նոր համակարգիչը 5 վայրկյանում 100 ախտորոշում է տալիս

22 օգոստոսի, 2017  14:29

Չինաստանում համակարգ են մշակել, որ կարող է 5 վայրկյանում 100 ախտորոշում տալ եւ բուժման օպտիմալ միջոցներ առաջարկել։ Ախտորոշումներից 98 տոկոսը ճիշտ է։ Բժիշկը պետք է միայն հաստատի այն։

«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ ախտորոշելու համար համակարգիչը ստուգում է պացիենտների ախտանիշները եւ համեմատում դրանք իր մոտ եղած տեղեկությունների հետ։ Մշակված համակարգում առկա են տասնյակ միլիոնավոր հիվանդությունների պատմություններ։

Չինաստանի ազգային հաշվողական կենտրոնի տնօրենի տեղակալ Փեն Շաոլյանի խոսքով, որը մասնակցել է համակարգչի մշակմանը՝ նրանք 30-ից ավելի հիվանդություններ ախտորոշող շաբլոն են ստեղծել՝ սխալ ախտորոշումների որոշ տոկոսով (օրինակ՝ տուբերկուլյոզի կամ դեպրեսիվ իրավիճակի)։ Բացի այդ՝ համակարգիչը մշտապես սովորում է՝ հիշելով նոր հիվանդություններ ու ախտանիշներ։ Յուրաքանչյուր 14 օրը մեկ համակարգիչը սովորում է նոր հիվանդություն ախտորոշել։

Փորձարկումները ցույց են տվել, որ համակարգիչը 20 տոկոսով ավելի ճշգրիտ է ախտորոշում հվանդությունները, քան սովորական բժիշկները։

Նման օգնականը շատ օգտակար կարող է լինել ՉԺՀ-ի աղքատ շրջաններում գտնվող բժշկական կենտրոններում, վստահ են մշակողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է