• Latest news

Ռուսատսանի դեսպանատունը հաստատել է Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակվելու 36 դեպքը

22 օգոստոսի, 2017  16:45
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը 2017 թվականի հուլիսի 1-ից  օգոստոսի 21-ը ռուսների՝ Կոկսակի վիրուսով վարակվելու 36 դեպք է գրանցել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-ի օգտահաշվում։

Հաղորդագրության համաձայն՝ հիվանդները հիմնականում երեխաներ են.։

Ավելի վաղ Ռոստրեբնադզորը հաշվել էր, որ թեժ գիծ են ստացվել Թուրքիայում Կոկսակի վիրուսով հիվանդանալու 832 դեպքի մասին հաղորդումներ։ Սակայն չի հստակեցվում՝ արդյոք այդ բողոքները հաստատված են, թե՞ ոչ։

Թուրքիայում ռուսների՝ Կոկսակի վիրուսով հիվանդանալու մասին հաղորդագրությունները սկսվել են լրատվամիջոցներում հայտնվել օգոստոսին։ Հանգստացողները պատմում էին տասնյակ հիվանդներին մասին, սակայն ապահովագրական ընկերություններն ու զբոսաշրջային օպերատորները պնդում էին, որ դեպքերը հատուկենտ են։

Օգոստոսի 11-ից Ռոստուրզիմը թույլ է տվել հրաժարվել Թուրքիա ուղեւորություններից առանց տուրի արժեքը կորցնելու։ Զբոսաշրջային օպերատոների տվյալներով՝ տուրերից զանգվածայնորեն չեն հրաժարվել, հաղորդում է «Մեդուզա»-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել