• Latest news

4 մթերք, որոնք վնասակար են մաշկի համար

24 օգոստոսի, 2017  16:34

Սննդակարգն ազդում է ոչ միայն մարդու առողջության եւ ինքնազգացողության վրա, այլեւ նրա արտաքինի. որոշ մթերքներ օգնում են մաշկն առողջ եւ գեղեցիկ պահել, որոշներն էլ, հակառակը, նպաստում են դրա ծերացումն արագացնելուն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք, մասնագետների կարծիքով, վնասակար են մաշկի համար:

Շաքարավազ

Շաքարավազն ամենավտանգավոր մթերքներից է համարվում՝ ինչպես մաշկի, այնպես էլ առողջության համար ընդհանրապես: Այս մթերքի հաճախակի օգտագործումն արագացնում է մաշկի ծերացման գործընթացը:

Estee Lauder-ի լաբորատորիայից գիտնականների պնդմամբ՝ հենց շաքարավազն է պատասխանատու մաշկի ծերացման նախանշաններից 40-50%-ի համար, օրինակ՝ կնճիռների առաջացման, առողջ գույնի եւ առաձգականության կորստի: Գիտնականների խոսքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ շաքարավազն օրգանիզմում գործընթաց է առաջացնում, որի դեպքում գլյուկոզայի մոլեկուլները միավորվում են բջիջների սպիտակուցների հետ եւ ոչնչացնում դրանք:

Շատ համեմված, կծու եւ աղի սնունդ

Շատ համեմված եւ կծու սնունդը կարող է հաճելի համ ունենալ, բայց մեծացնում է մաշկի վրա բշտիկների եւ բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը: Ինչ վերաբերում է աղի սննդին. դրա սիրահարների մոտ, որպես կանոն, այտուցներ եւ ուռուցքներ են առաջանում, աչքերի տակ պարկեր եւ բշտիկներ:

Յուղոտ ուտեստներ

Մասնագետների խոսքով՝ յուղոտ ուտեստների հանդեպ սերը խախտում է օրգանիզմում ջրային հավասարակշռությունը, ինչի հետեւանքով մաշկը բավարար քանակությամբ օգտակար նյութեր չի ստանում ու կնճռոտ եւ բորբոքված է դառնում:

Կաթ

Կարծիք կա, որ կաթը նույնպես այնքան էլ օգտակար չէ մաշկի համար, քանի որ կաթի մեջ առկա բաղադրիչներն ակտիվացնում են մաշկային ճարպի արտադրությունը: Այդ պատճառով կաթնամթերքի փոխարեն գիտնականները խորհուրդ են տալիս կաթնաթթվային մթերքներ օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է