• Latest news

560 գրամ քաշով ծնված Սարգիսը 101-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից (ֆոտո, վիդեո)

31 օգոստոսի, 2017  17:01

Սարգիս Շահնազարյանը լույս աշխարհ է եկել հղիության 26-րդ շաբաթում, ընդամենը 560 գրամ քաշով: Նման փոքր քաշով ծնված երեխաները հազվադեպ են ողջ մնում, բայց Սարգիսը, պարզվեց, ամուր է. 10 օր նա միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքին, եւս 7 օր CPAP թերապիա է ստացել, իսկ կյանքի 18-րդ օրն արդեն նրան անջատել են սարքերից. երեխան կարողացել է ինքնուրույն շնչել:

Այսօր՝ 101 օր վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացնելուց հետո, Սարգիսը դուրս է գրվել ծննդատնից եւ ծնողների հետ տուն գնացել: Հիմա արդեն նա 1900 գրամ է կշռում:

Սարգսի մայրը՝ 26-ամյա Լարիսան, պատմեց, որ հղիության ընթացքում իր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ. վերջույթներն ու դեմքը սկսեցին այտուցվել, զարկերակային ճնշումը՝ բարձրանալ: Սա կնոջ առաջին հղիությունն էր, եւ նա չգիտեր՝ ինչ անել: Արդյունքում որոշել է սպասել գինեկոլոգի մոտ հերթական ընդունելությանը: Մայիսի 19-ին նա Վանաձորում հանդիպում է գինեկոլոգին: Տեսնելով նրա վիճակը՝ բժիշկն անմիջապես նրան տեղի ծննդատուն է ուղարկում, որտեղից էլ Լարիսային Երեւան են ուղարկում՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ:

Այստեղ կնոջ ճնշումը հաջողվում է կարգավորել, բայց հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, որոշվում է կեսարյան հատում անել: Երեխան շատ փոքրիկ է ծնվում. Հայաստանում, ըստ մասնագետների, դեպքեր են եղել, երբ ողջ են մնացել ավելի քան 600 գրամ քաշով ծնված երեխաները, բայց Սարգիսը լույս աշխարհ էր եկել ընդամենը 560 գրամ քաշով:

«Շատ էի վախենում, քանի որ բժիշկներն ասում էին, որ նման փոքրիկ երեխաները հազվադեպ են ողջ մնում: Շատ էի մտահոգվում նրա համար... Բայց անցավ մեկ շաբաթ, եւ երբ նրան տեսա, արդեն վստահ էի, որ նա կապրի»,- պատմեց Լարիսան:

Փոքրիկին Սարգիս են կոչել սրբի անունով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել