• Latest news

Առավոտյան գլխացավի 4 պատճառ

15 սեպտեմբերի, 2017  10:42

Երբեմն առավոտյան գլխացավը կարող է վատ քնելու հետեւանք լինել։ Սակայն, եթե ցավն ուժեղ է եւ մշտապես ի հայտ է գալիս, կարող է այլ պատճառներ ունենալ։

Քնի ապնոե

Առավոտյան ուժեղ եւ մշտական գլխացավերի պատճառ կարող է լինել քնի ապնոեն․ այս երեւույթը բնութագրվում է քնած մարդու մոտ շնչառության կանգերով։ Ապնոեի պատճառով ուղեղը բավականաչափ թթվածին չի ստանում, ինչի պատճառով էլ գլխացավեր են սկսվում։ Քնի ապնոեն վտանգավոր երեւույթ է եւ ոչ միայն այն պատճառով, որ գլխացավեր է առաջացնում, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել։

Սովորություններ սննդակարգում

Եթե դուք նախկինում շատ սուրճ եք խմել եւ շատ շոկոլադ եք կերել, իսկ հետո դրանք միանգամից բացառել եք ձեր սննդակարգից, ձեզ մոտ կարող են գլխացավեր սկսվել նաեւ առավոտյան։ Բանն այն է, որ կոֆեինն ուղեղը «վարժեցնում է» արյան շրջանառության խթանմանը, եւ դրանից հրաժարվելու դեպքում ուղեղը սկսում է իրեն պահել այնպես, ինչպես թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց մոտ։

Ալկոհոլ՝ քնելուց առաջ

Եթե քնելուց առաջ ալկոհոլ եք խմել, առավոտյան կարող եք գլխացավ ունենալ՝  անկախ այն բանից, թե որքան եք քնել։ Սպիրտը վնասում է ուղեղի նեյրոտրանսմիտերները եւ որոշ դեպքերում՝ կախված գեներից եւ անհատական ընկալումից, բավական է մի փոքր խմել, որպեսզի բջիջները լրջորեն տուժեն։

Ուղեղի քաղցկեղ

Առավոտյան գլխացավի պատճառ կարող է դառնալ նաեւ ուղեղի քաղցկեղը։ Չարորակ ուռուցքն աճում է եւ ձգում ուղեղի ծածկույթը, ինչի հետեւանքով մարդու մոտ ուժեղ գլխացավեր են սկսվում։

Բնականաբար, սրանք առավոտյան գլխացավի բոլոր պատճառները չեն։ Այսպես թե այնպես, պետք է բժշկի դիմել, եթե վաղ առավոտից գլուխը սկսում է ցավել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է