• Latest news

Սոցփաթեթում կպահպանվի նախնական կանխարգելիչ բուժզննման բաղադրիչը, բայց պարտադիր չէ հենց պոլիկլինիկայում. Ծաղիկ Վարդանյան

22 սեպտեմբերի, 2017  19:15

Սոցփաթեթեներում կպահպանվի նախնական կանխարգելիչ բուժզննման մասին պահանջը, սակայն նոր կարգով այն պարտադիր չի լինի անցնել այն բուժհաստատությունում, որտեղ շահառուն հաշվառված է։ Նա կարող է դա անել ցանկացած բուժհաստատությունում՝ ըստ իր հայեցողության՝ այդ հարցը համաձայնեցնելով ապահովագրական ընկերության հետ։ Այս մասին սեպտեմբերի 22-ին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Առողջապահության պետական գործակալության ղեկավար Ծաղիկ Վարդանյանը։

«Պրոֆիլակտիկ բաղադրիչը պահպանվել է՝ որոշակի թարմացումներով։ Այն հետազոտությունները, որոնք այսպես թե այնպես անցկացվում են առաջնային օղակում մի շարք սքրինինգային ծրագրերի շրջանակում, մենք բացառել ենք պրոֆիլակտիկ հետազոտությունների ցուցակից՝  կրկնություններից խուսափելու համար։ Օրինակ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելը։ Ինչ վերաբերում է բժշկական ընթացակարգերին, ապա դրանցում ընդգրկվել է նաեւ տրանսուրետրալ ռեզեկցիան։ Մնացած դեպքերում ցուցակը նույնն է մնացել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ցուցակում ընդգրկված են գրեթե բոլոր վիրահատությունները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հավելեց, որ եթե նախկինում շահառուն սոցփաթեթով կարող էր պրոֆիլակտիկ զննում անցնել միայն առաջնային օղակի բուժհաստատությունում, որտեղ նա հաշվառված է, ապա հիմա՝ որտեղ ուզում է։ «Այսինքն՝ դրանով մենք մրցակցություն ենք սահմանում եւ պոլիկլինիկաների օղակում։ Պոլիկլինիկաներն այլեւս չունեն ֆիքսված գումար։ Այսինքն՝ երբ մենք ասում ենք, որ գումարները գնալու են մարդու հետեւից, դա մինչեւ 100 տոկոս բացարձակ իմաստի է հասցված»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել