• Latest news

«Ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է». նախարարը՝ շտապ օգնության վճարովի կանչերի հնարավորության մասին

6 հոկտեմբերի, 2017  15:45

Սխալ է շտապ օգնության բոլոր ծառայությունները վճարովի դարձնել, բայց ոչ մի վատ բան չկա, եթե շտապ օգնությանը հնարավորություն տրվի նաեւ որոշ վճարովի ծառայություններ մատուցել: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Շտապ օգնության բոլոր ծառայությունները վճարովի դարձնելը մի ծայրահեղություն է, իսկ շտապ օգնության ինստիտուտն ընդհանրապես փակելու եւ նրա գործառույթները ընտանեկան բժիշկների վրա դնելու առաջարկը մեկ այլ ծայրահեղություն: Ճշմարտությունն, ինչպես միշտ, ինչ-որ տեղ մեջտեղում է»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ շտապ օգնության իսկապես անհետաձգելի կանչերը պետք անվճար մնան ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար. յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է իմանա, որ անհրաժեշտության դեպքում ինքն անվճար առաջին օգնություն կստանա՝ սա կնպաստի երկրում տուրիզմի զարգացմանը:

Սակայն մարդկանց մատակարարվող այն ծառայությունները, որոնք անհետաձգելի օգնություն չեն պահանջում, կարող են վճարովի լինել: Եթե, օրինակ, հիվանդը ծուլանում է անձրեւին պոլիկլինիկա գնալ եւ շտապօգնություն է կանչում՝ իրեն ներարկում կատարելու կամ ճնշումը չափելու համար, կամ երբ նա մեկը չունի, ում հետ զրուցի, եւ շտապ օգնության բրիգադ է կանչում, որ նրանց իր ցավերի մասին պատմի, ճիշտ կլիներ նման ոչ «շտապ» կանչերը վճարովի դարձնել, ասաց նախարարը:

Նշենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում շտապ օգնության կանչերի 65 տոկոսն իրականում «շտապ» չեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել