• Latest news

Հալուցինոգեն սնկերը փրկու՞մ են դեպրեսիայից

14 հոկտեմբերի, 2017  13:04

Լոնդոնի եւ Քարդիֆի համալսարանների գիտնականների խումբը փսիլոցիբինի հետազոտություն է անցկացրել: Այս նյութը պարունակվում է հալուցինոգեն սնկերի մեջ: Պարզվել է, որ դրանք շատ արդյունավետ են դեպրեսիյաի բուժման համար:

Փսիլոցիբե  տեսակի սնկերը շատ տարածված են բնության մեջ եւ կարող են փոխել մարդու գիտակցությունը: Նրանք ակտիվ նյութ են արտադրում՝ ալկալոիդ փսիլոցիբին: Փորձագետներն այն համեմատում են սերոտոնինի նեյրոմեդիատորի՝ «երջանկության հորմոնի» հետ: 

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները Scientific Report  ամսագրում հրապարկել են  հիվանդների, ում չեն օգնել սովորական դեղամիջոցները, փսիլոցիբինով դեպրիսիայի բուժման հետազոտության արդյուքները:

Բուժումը 5 շաբաթ է տեւել, որի ժամանակ հետաքրքիր դրական ազդեցություններ են նկատվել: Փսիլոցիբինի հալուցինոգեն բաղադրիչը կարողացել է թարմացնել ուղեղի՝ դեպերսիային բնորոշ գործընթացները:

Հետազոտությանը մասնակցել է 19 մարդ: Ուղեղի լուսանկարները ցույց են տվել ուղեղի հյատվածներում  արյան հոսքի փոփոխությունը, որոնք պատասխանատուն են զգացմունքերի, այդ թվում վախի ձեւավորման համար:

Փսիլոցիբինային սնկերով բուժումից հետո հիվանդները նշում են, որ իրենց ուղեղը վերականգնվել է համակարգչի  վերականգման պես:

Գիտնականները նշում են, որ սրանք հետազտության վաղ փուլի արդյուքններն են եւ դեպրեսիայով հիվանդնեևրին զգուշացնում են ինքնուրույն չդիմել հալուցինոգեն սնկերով բուժմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել