• Latest news

Օրալ սեքսը տղամարդկանց մոտ գլխի ուռո՞ւցք է առաջացնում

20 հոկտեմբերի, 2017  23:49

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որն է տղամարդկանց համար օրալ սեքսի հիմնական վտանգը, հայտնում է Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը։

Ծխող տղամարդիկ, որոնք կյանքի ընթացքում ունեցել են օրալ սեքսի հինգ եւ ավելի զուգընկեր, գլխի ու վզի ուռուցքների զարգացման ամենաբարձր ռիսկի խմբում են։ Առհասարակ տղամարդկանց 0․7 տոկոսի մոտ է կյանքի ընթացքում առաջանում տվյալ խմբի հիվանդություններից մեկը, ասում են հեղինակները։

Ուռուցքի առաջացման ռիսկը զգալիորեն ցածր է չծխող կանանց և նրանց մոտ, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում օրալ սեքսի հինգից քիչ զուգընկեր են ունեցել։ Գիտնականները համոզիչ  կապ են գտել օրալ սեքսի զուգընկերների թվի ու գլխի ու վզի ուռուցքների առաջացման հավանականության միջեւ։

Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով 20-69 տարեկան 13089 մարդու տվյալները, որոնք մասնակցել են  NHANES (National Health and Nutrition Examination Survey) ազգային հետազոտությանը։

Ուռուցքն առաջացնում է  HPV16 վիրուսը՝ մարդու պապիլոմավիրուսի տեսակներից մեկը։ Փորձագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ում գլխի ու վզի քաղցկեղով հիվանդացության տեմպերը մինչեւ 2020թ․ կհասնեն արգանդի վզիկի քաղցկեղի ցուցանիշներին։ Նորագոյացությունների այդ տեսակները, բացի HPV16-ից, կապակցված են նաեւ HPV18 վիրուսի հետ։

Ավելի վաղ ամերիկացի բժիշկները հայտնել էին, որ կանոնավոր օրալ սեքսն ընդունող զուգընկերոջ մոտ 22 անգամ բարձրացնում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

ԱՄՆ-ում ՄՊՎ-ի հետ կապակցված բերանի խոռոչի նորագոյացություններին բաժին է ընկնում 6․6 դեպք հարյուր հազար տղամարդկանց շրջանում ու 1․4 դեպք նույն քանակությամբ կանանց շրջանում։ Ընդ որում բերանի խոռոչի նորագոյացությունների 70 տոկոսը կապակցված է հենց ՄՊՎ –ի հետ։

Պապիլոմավիրուսները սովորաբար փոխանցվում են կենցաղային ու սեռական ճանապարհով արյան, մաշկի ու լորձաթաղանթների միջոցով։ Դրանց մեծ մասը մարդու համար անվնաս է, բայց դրա որոշ տեսակներ հանգեցնում են գորտուկների, նաեւ ուռուցքաբանական հիվանդությունների առաջացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել