• Latest news

Ֆոլլի ապարատը երշիկի մոտ ախտորոշել է կոլիտ, դերմատիտ ու նեւրասթենիա

29 հոկտեմբերի, 2017  12:33

Մարդկանց կարելի է ժամերով պատմել այն մասին, որ հիվանդության ախտորոշման ոչ գիտական մեթոդները, ինչպիսին Ֆոլլի ապարատով ախտորոշումն է, չեն աշխատում, բայց որոշ մարդկանց կույր հավատն այդ հրաշագործ մեթոդի նկատմամբ դժվար թե հնարավոր լինի խախտել: Այդ մեթոդի անկատարությունն ակնհայտորեն ներկայացնելու նպատակով թերապեւտ, տոքսիկոլոգ եւ գիտական բլոգեր Ալեքսեյ Վոդովոզովը հետաքրքիր փորձ է անցկացրել՝ Ֆոլլի ապարատով հիվանդությունների ախտորոշում…երշիկի մոտ: Այդ փորձն ընդգրկվել է Լարիսա Սկրիպնիկի «Խարդախներ» փաստագրական ֆիլմում:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Ալեքսեյ Վոդովոզովը պատմել է, որ իրականում փորձը բաղկացած է եղել երկու մասից, բայց, ցավոք, առաջինը ֆիլմում չի ընդգրկվել: Սկզբում երշիկին ԷՍԳ է արվել, որպեսզի տեսնեն, թե արդյոք սարքավորումը որեւէ տվյալ կգրանցի: Էլեկտրասրտագրությունը սրտի աշխատանքի ընթացքում ձեւավորվող էլեկտրական դաշտերի հաշվառման եւ ուսումնասիրման մեթոդ է: Սրտաբանության մեջ ԷՍԳ-ը ոսկե ստանդարտ է համարվում, իսկ էլեկտրասրտագրության սարքն ստեղծողը Նոբելյան մրցանակի է արժանացել: «Մենք այդ երշիկին ԷՍԳ արեցինք: Բնականաբար, նորմալ էլեկտրասրտագրություն մենք չստացանք, քանի որ ոչ մի սրտի էլեկտրական ակտիվություն երշիկը չունի, այն սիրտ էլ չունի: Դա սպասելի արդյունք էր, որովհետեւ էլեկտրասրտագրիչը լուրջ գիտական սարք է՝ աշխատանքի հայտնի սկզբունքով», - պատասխանել է Վոդովոզովը:

ԷՍԳ-ից հետո երշիկի մոտ անցկացվել է Ֆոլլի մեթոդով ախտորոշում: Դա այլընտրանքային բժշկության ախտորոշիչ մեթոդ է, որը, դրա կողմնակիցների խոսքով, ախտորոշելու համար կիրառում է ձեռքի եւ ոտքի մատների մաշկի էլեկտրական դիմադրության չափման արդյունքները: Քանի որ դրա ախտորոշման հնարավորությունների ապացույցներ չկան, գիտական հանրությունն այդ մեթոդը չի ընդունում: Քանի որ երշիկն էլեկտրահաղորդականություն ունի, Ֆոլլի ապարատն սկսել է որոշ տվյալներ գրանցել եւ շուտով պարզվել է, որ երշիկն ունի սրված կոլիտ, դերմատիտ եւ բրոնխիտ, քրոնիկ տոնզիլիտ, արթրիտ, խոլեցիստիտ, սննդային ալերգիա, գաստրիտ եւ նույնիսկ նեւրասթենիա: «Այս ամենը փույտ չէ, եթե պացիենտը երշիկ չլիներ», - ասել է բժիշկը ֆիլմում:

Այս փորձը հաստատել է, որ առանց պացիենտի հետ զրուցելու, բիոռեզոնանսային ախտորոշումը հիվանդությունների պատահական խումբ է ներկայացնում։ Եթե «մասնագետը» հնարավորություն ունի զրուցել պացիենտի հետ եւ հարցուփորձ անել հիվանդությունների մասին, նա համակարգչում հավաքում է ստացված տվյալները, որպեսզի ստանա այն ախտորոշումները, որոնք քիչ թե շատ համապատասխանում են պացիենտի գանգատներին։

«Եթե այդ մեթոդը գործեր, եթե իրոք աշխատեր էլեկտրոֆիզիոլոգիայի սկզբունքով, սարքը կանգ կառներ՝ նշելով, որ ազդանշաններ չկան։ Բայց սարքը աշխատում է բացառապես դիմադրության վրա, այն ուղղակի չափում է դիմադրությունը, իսկ դիմադրությամաբ օժտված են մեզ շրջապատող բոլոր առարկաները, բացառությամբ դիէլեկետրիկների, այդ պատճառով տվյալներ նա վերցնում է ցանկացած առարկայից»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է