• Latest news

Սպասք լվանալը կյանքի տեւողությունը երկարացնում է

20 նոյեմբերի, 2017  11:46

Ֆիզիկական ամենօրյա թեթեւ վարժությունները, որոնց կարելի է վերագրել տնային այլ պարտականությունների թվում նաեւ սպասք լվանալը, դրական են ազդում կյանքի տեւողության վրա, պնդում են ամերիկացի հետազոտողները:

Հետազոտությանը մասնակցել է 65-ից մինչեւ 99 տարեկան 6 հազար կին: Գիտնականները նրանց ֆիզիկական ակտիվությանը հետեւել են մեկ շաբաթ ֆիթնես տրեկերների միջոցով, որից հետո բժիշկները կանանց առողջական վիճակին հետեւել են հաջորդ 3 տարիներին:

Ստացած տվյաների համաձայն՝ մահացության մակարդակն այն մարդկանց շրջանում, որոնք ֆիզիկական ակտվությանը օրական ծայրահեղ դեպքում 30 րոպե են հատկացրել, 12 տոկոսով ավելի ցածր էր, քան նրանց շրջանում, որոնք առավելապես անշարժ կենսակերպ են վարել: Ամենօրյա ծանրաբեռնվածության մինչեւ մեկ ժամ ավելացումը մահանալու հավանականությունը նվազեցրել է 39 տոկոսով:

Գիտնականները նշում են, որ որոշակի ֆիզիկական ակտիվության մեջ են մտնում տնային պարտականությունները, այդ թվում՝ մաքրությունը եւ սպասք լվանալը, ինչպես նաեւ մաքուր օդում զբոսանքները:

«Երկար ժամանակ կարծիք կար, որ նման գործունեությունը բավարար չէ առողջ լինելու համար: Բայց հիմա մենք ապացույցներ ունենք, որ նույնիսկ թեթեւ ծանրաբեռնվածությունը կանանց համար նվազեցնում է հաջորդ 3 կամ 4 տարիներին մահանալու հավանականությունը»,- ասում է հեազոտության ավագ մասնագետ Անդրեա Լաքրուան:
Հոդվածը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է