• Latest news

Ցողունային բջիջների շնորհիվ կաթվածահար առնետները սկսել են նորից քայլել

20 նոյեմբերի, 2017  21:20

Ցողունային բջիջների գործածմամբ թերապիայից հետո կաթվածահար առնետները նորից կարողացել են քայլել։

Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հետազոտություն են իրականացրել ստորին վերջույթների կաթված ստացած առնետների վրա։ Մասնագետները առնետներին մարդկանց բերանից ցողունային բջիջներ են փոխպատվաստել։ Բջիջները փոխպատվաստել են ողնուղեղի երկայնքով մեկ՝ տարբեր հատվածների մեջ։ Դիֆերենցացումից հետո բջիջները սկսել են հատուկ նյութեր արտազատել։ Նաեւ գիտնականները առնետներին սպիտակուցներ են ներարկել։

Ընդամենը երեք շաբաթ հետո կենդանիների 42 տոկոսի մոտ զգալիորեն լավացել է տեղաշարժվելու ու սեփական մարմնի քաշը պահելու ունակությունը։

Բուժման շնորհիվ առնետների 75 տոկոսը սկսել է արձագանքել պոչի ու ստորին վերջույթների ստիմուլյացիային։ Ողնուղեղի վնասված մասերում նկատվում էր որոշակի լավացում։

Մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որպեսզի պարզեն, թե ինչու է բուժումը ոչ բոլոր առնետներին օգնել։ Ամեն դեպքում արդյունքները խոստումնալից են թվում ու մի հրաշալի օր նման թերապիան կարող է օգնել նաեւ կաթվածահար մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է