Popit Ltd ընկերության մասնագետները փոքրաչափ սարք են ստեղծել, որը կանանց հիշեցնում է ընդունել հակաբեղմնավորման հաբերը:
Սարքն ամրացնում են հաբերի փաթեթին եւ միացնում հեռախոսին. այն կարձագանքի հպմանը եւ ձայնին, որով հաբը փաթեթից դուրս է ընկնում: Եթե կինը մոռացել է հաբն ընդունել, հիշեցում է ստանում: Դրանից բացի, Android-ի եւ iOS-ի համար նախատեսված Popit Sense հավելվածը տվյալները պահպանում է եւ կանխում ավելորդ հաբերի ընդունումը:
Փորձարկման ընթացքում սարքը 80 տոկոսով կրճատել է հաբերի ընդունման բաց թողած դեպքերի թիվը:
Հետազոտության համաձայն, որն իրականացրել են սարքի հեղինակները, հաբերի ընդունումը բաց թողնելու խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում. ԱՄՆ-ում 9 կնոջից մեկը մոռացված հաբի պատճառով բախվում է անցանկալի հղիության հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր