• Latest news

Ինչու՞ չի կարելի երեխաներին մեքենայով դպրոց տանել

28 նոյեմբերի, 2017  13:00

Երեխաներին մեքենայով դպրոց տանելը վատ գաղափար է, պնդում է Սաութհեմփթոնի համալսարանի պրոֆեսոր Ստիվեն Հոլգեյթը։ Նրա խոսքով՝ մեքենայի հետեւի նստատեղին թունավոր միացությունների ազդեցությունը կարող է 3 անգամ ավելի մեծ լինել։ Բացի այդ, երեխաները, որոնց մեքենայով են դպրոց տանում, զրկվում են հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից եւ ենթարկվում են ավելորդ քաշ հավաքելու ռիսկին։

Մասնագետը նշում է, որ չկա օդի աղտոտվածության անվտանգ մակարդակ։ Անգամ թեթեւ աղտոտումը կարող է երեխաների մոտ ասթմա առաջացնել։

Հետազոտությանը մասնակցել է մինչեւ 10 տարեկան ավելի քան 1200 երեխա՝ 39 տարբեր դպրոցներից։Նրանցից յուրաքանչյուրն ամեն օր դպրոց է հաճախել։ 12 ամիսների ընթացքում հետազոտողները մի քանի անգամ չափել են մասնակիցների ուշադրության եւ աշխատանքային հիշողության մակարդակը։ Մասնագետները նաեւ գնահատել են դպրոցից տուն եւ հետադարձ ճանապարհին աղտոտվածության ազդեցությունը կամավորների վրա։

Գիտնականները պարզել են, որ 2.5 կարծր մասնիկների եւ տեխնիկական ածխածնի ազդեցությունը խոչընդոտել է երեխաների մոտ աշխատանքային հիշողության ծավալի մեծացմանը։ 2.5 կարծր մասնիկների եւ տեխնիկական ածխածնի բարձր մակարդակի պատճառով աշխատանքային հիշողության ծավալը կրճատվել է 4.6 եւ 3.9 տոկոսով համապատասխանաբար։

Հետազոտողների խոսքով՝ երեխաները պետք է ոտքով գնան դպրոց կամ հեծանվով՝ ընտրելով ամենաքիչ աղտոտված ուղին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել