• Latest news

Երկիր Ծիրանի. Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պետք է մի շարք այլ միջոցներ ձեռնարկել

8 դեկտեմբերի, 2017  17:47

Արգանդի պարանոցի քաղցկեղն առաջանում է ոչ միայն մարդու պապիլոմայի վիրուսի պատճառով, այլ նաեւ մի շարք այլ գործոններից, այդ  պատճառով դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն ներդնել այդ վիրուսի դեմ պատվաստման ծրագիրն, այլ նաեւ մի շարք այլ միջոցներ ընդունել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծք է հայտնել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը: Ըստ նրա՝ արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացմանը նպաստում է հատկապես սեռական կյանքի վաղ սկսելը, վաղ հղիությունը, ծխելը, սեռական վարակները, իմունիտետի անկումը եւ այլն:

Մարինե Խաչատրյանը նշել է, ու եթե Հայաստանի առողջապահության կազմակերպիչներին իսկապես հուզեր բնակչության առողջությունը, նրանք ոչ միայն պատվաստում կիրականացնեին, այլեւ մի շարք այլ ծրագրեր, որոնց թվում.

    .  բնակչության տեղեկացվածության ու գրագիտության մակարդակի բարձրացում անվտանգ սեռական կյանքի, սեռական վարակների մասին,

    .  ծխելու դեմ ակտիվ պայքար ոչ միայն թղթի վրա, այլ նաեւ գործով (ծխելը ռիսկի գործոն է ինչպես ուռուցքային, այնպես էլ սիրտ-անոթային շատ հիվանդությունների համար),

    .  հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում, որը նույնպես արգանդի պարանոցի քաղցկեղի ռիսկի գործոն է, որը երբեմն  նաեւ անպտղության է հանգեցնում,

     . սքրինինգային արդյունավետ ծրագրեր՝ ՊԱՊ թեստերի կիրառմամբ:

Մարինա Խաչատրյանը նշել է, որ սքրինինգային ծրագիրը Հայաստանում կիրառվում է արդեն ավելի քան 2 տարի՝ շնորհիվ Համաշխարհային բանկի ֆինանսավորման, սակայն այս տարիների ընթացքում շատ քիչ թվով կանայք են ՊԱՊ քսուքի թեստ հանձնել, թեեւ այն անվճար է:

Ծրագիրը, ցավոք, քիչ է գովազդվում, եւ շատ կանայք դրա մասին նույնիսկ չեն լսել: Մարինե Խաչատրյանը նշել է, որ տարբեր տվյալներով նախաքաղցկեղային վիճակ է հայտնաբերվում պապիլոմա վիրուսով վարակված աղջիկների միայն 0,15-0,18-ի մոտ, մյուսների մոտ օրգանիզմն ինքն է պայքարում վիրուսի դեմ: Եթե Հայաստանում պատրաստվում են պատվաստել 13-ամյա 16 000 աղջկա, նրանցից ընդամենը 29-ի մոտ հետագայում կարող էր արգանդի պարանոցում նախաքաղցկեղային փոփոխություն լինել եւ միայն 3-ի մոտ արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղ:

Սակայն բոլոր այդ աղջիկների մոտ խնդիրը կարելի է շատ վաղ փուլում հայտնաբերել՝ շնորհիվ ՊԱՊ թեստերի եւ հաջողությամբ այն բուժել, պահպանելով նրանց կյանքն ու նույնիսկ պտղաբերությունը:

Արգանդի պարանոցի քաղցկեղն առհասարակ վաղ փուլերում կհայտնաբերվեր ու դեպքերի մեծ մասում հաջողությամբ կբուժվեր, եթե սքրինինգային ծրագրերը նորմալ անցկացվեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում կներդրվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը: Դրա նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ: Կօգտագործվի 4-վալենտանի Գարդասիլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Պատվաստանյութը կստանան 13-ամյա 16 հազար աղջիկներ, որոնք ծնվել են 2004 թվականից հետո, իսկ պատվաստումը կկատարվի ամբուլատորիաներում:

Այս պատվաստանյութի ներդրումը միանշանակ չի ընդունվել. դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն Գարդասիլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի է դրա մեծ թվով կողմնակի էֆեկտների մասին: Բժիշկներից շատերը կարծում են, որ ավելի ճիշտ է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգի անցկացումը: Մինչդեռ առողջապահության համակարգի ներկայացուցիչները սա հերքում են եւ պնդում, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այս պատվաստանյութի անվտանգությունը:

Սակայն պատվաստանյութի կողմնակիցները պնդում են, որ այն Հայաստանում գրանցված  եւ կիրառվում է արդեն 10 տարի, եւ պատվաստանյութն ստացած 2000 մարդկանց մոտ ոչ մի լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել: Ավելին՝ որոշ բժիշկներ եւ Առողջապահության նախարարության աշխատակիցներ իրենց երեխաներին ցուցադրաբար պատվաստել են Գարդասիլով:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ են արգանդի վզիկի քաղցկեղով տառապող 2990 կանայք, եւ ամեն տարի գրանցվում է մոտ 250 նոր դեպք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է