• Latest news

Վահանաձեւ գեղձի քաղցկեղի  կասկածի դեպքում չպետք է վախենալ պունկցիայից․ ռադիոլոգ

12 դեկտեմբերի, 2017  22:26

Վահանաձեւ գեղձի քաղցկեղը վերջին ժամանակներս  նկատելիորեն «երիտասարդացել» է․ եթե նախկինում, որպես կանոն, այն ախտորոշվում էր 40 անց մարդկանց մոտ, ապա այժմ հիվանդության ամենաբարձր ցուցանիշը 30-40 տարեկանների մոտ է դիտվում։ Այս մասին հայտնում է ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝  հիվանդները չեն կարող կասկածել իրենց մոտ հիվանդության առկայությունը, հատկապես հիվանդության վաղ փուլերում, քանի որ հիվանդի մոտ որեւէ ախտանիշ չի նկատվում։  Վահանաձեւ գեղձում  գոյացության հայտնաբերումը հնարավոր է ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, պետք է իրականացնել նրբասեղային ասպիրացիոն պունկցիոն բիոպսիա, որ հաստատվի կամ հերքվի քաղցկեղը։

Մասնագետը նշել է, որ որոշ հիվանդներ վախենում են բիոպսիայից, թյուրիմացաբար կարծելով, որ այն կնպաստի քաղցկեղի տարածմանը: Իրականում, այս վախը զուրկ է որեւէ հիմքից, պնդում է ռադիոլոգը,  առանց բիոպսիայի անհնար է վերջնական ախտորոշումը:

«Եթե բիոպսիայից հետո պարզվում է, որ գոյացությունը չարորակ է, այն պետք է հեռացվի վիրահատական ճանապարհով, նույնիսկ եթե շատ փոքր է` մոտ 5 մմ: Նախկինում, եթե ուռուցքներն այդ չափերի էին, պետք էր սպասել եւ հետեւել դրանց զարգացմանը: Այսօր, սակայն, արդեն ենթադրվում է, որ նման մարտավարությունը իրեն չի արդարացնում։ Եթե ուռուցքը չարորակ է, այն կշարունակի աճել եւ հիվանդը ապարդյուն կկորցնի արժեքավոր ժամանակը, իսկ  հետագա փուլերում վիրահատությունը շատ ավելի բարդ եւ տրավմատիկ կլինի»,-նշում է նա:

2010 թվականի դրությամբ, վահանաձեւ գեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում տարեկան սպանում է առնվազն 36 000 մարդու: Քաղցկեղի  այս տեսակի տարածվածությունը եւ դրանից մահացության մակարդակը շարունակում է աճել: Այսպես, 1990 թվականից սկսած այս հիվանդությունից ամեն տարի մահացել է շուրջ 24,000 մարդ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է