• Latest news

Զարմանալ հայկական շուկայում ադրբեջանական կոնֆետներից պետք չէ․փորձագետ

13 դեկտեմբերի, 2017  19:34

Հայկական շուկայում ադրբեջանական խնձորների մեծ խմբաքանակի հայտնաբերումից հետո հազիվ թե արժի զարմանալ ադրբեջանական կոնֆետների առկայությամբ։ Նման կարծիք է հայտնել  պարենային անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը:

 «Այս տարի ապրիլին, եթե չեմ սխալվում, ադրբեջանական խնձորների ներկրման դեպքեր էին գրանցվել, դրանից հետո զարմանալ կոնֆետի պատճառով նույնիսկ տարօրինակ է։ Մեր երկիրը այս տարի ապացուցել է, որ սահմանային պետական  վերահսկողությունը խոցելի է։ Խոցելի է, որովհետեւ  նորմալ վերահսկողության համար կոռուպցիոն ռիսկերը պետք է զրոյի հասցնել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս «Առավոտ» օրաթերթի լրագրողը հաղորդել էր, որ Երեւանի խանութներից մեկից  գնել էր ադրբեջանական կոնֆետ: Կոնֆետների պիտակի վրա գրված էր եղել, որ դրանք արտադրվել են «Շիրին» ընկերության կողմից, հասցեն՝  Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան:

Դրանից անմիջապես հետո  սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ այն խանութում, որի մասին հայտնել է լրագրողը, ադրբեջանական կոնֆետ չի գտել։

Ծառայությունը նշել է նաեւ, որ ադրբեջանական մթերքներ Հայաստան չեն ներկրվում: Խախտումներ նկատելու դեպքում սպառողները կարող են զանգահարել թեժ գիծ՝ 010 20 60 40 հեռախոսահամարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել