• Latest news

Հայաստանի ո՞ր մարզերում են ամենամեծ թվով ծխողները

19 դեկտեմբերի, 2017  18:53

Հայաստանի ծխողների մեծամասնությունը Երեւանում է բնակվում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Արարատի մարզերում: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը Սպառողների ազգային ասոցիացիայի պատվերով անցկացրել է «Էմպիրիկա» կազմակերպությունը:

Ինչպես լրագրողներին ասաց կազմակերպության ղեկավար Մարիամ Մխիթարյանը, Երեւանի շրջաններից ամենամեծ թվով ծխողները բնավում են Նոր Նորքում են եւ Դավթաշենում:

Հետազոտությունը, որն անցկացվել է 18 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում, ցույց է տվել, որ հարցվածքների 30.3 տոկոսն այս պահին ծխում է (կանանց թվում ծխող է 4 տոկոսը, տղամարդկանց շրջանում՝ 62 տոկոսը), 64.8 տոկոսը չի ծխում, իսկ մնացյալ 4.9 տոկոսը անցյալում ծխել է, իսկ վերջերս ծխելուց հրաժարվել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են ծխելը թողնում, քան կանայք. հետազոտությանը մասնակցած 10.4 տոկոս տղամարդ եւ միայն 0.4 տոկոս կին են հրաժարվել կործանարար սովորությունից:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծխողների մեծ մասը օրական նվազագույնը մեկ տուփ ծխախոտ է ծխում: Ըստ որում՝ ծխողների 68 տոկոսը հասկանում է, որ իր սովորությունը առողջությունը վնասում է:

Ինչպես, իր հերթին, նշեց ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Լիլիթ Գրիգորյանը, ներկայացնելով 2016 թվականին առողջապահական համակարգի գնահատման վերաբերյալ ինստիտուտի հաշվետվությունը, Հայաստանում 15 տարեկանների 15.1 տոկոսը եւ 19 տարեկանների 13.3 տոկոսը ամեն օր ծխում է: Ըստ որում՝ մեծ մասն այն պատճառով է ծխում, որ շուրջը մեծ թվով ծխող մեծահասակների է տեսնում, ինչպես նաեւ տարեկիցների ճնշմամբ:

Հիշեցնենք, որ ուրիշ տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից մեծ տղամարդկանց 53 տոկոսը կանոնավորապես ծխում է: Ամենամեծ թվով ծխողները 25-30 տարիքային խմբում են՝ ծխում է այս տարիքի տղամարդկանց 60 տոկոսը:

Իսկ «Հայաստանում դպրոցահասակ երեխաների առողջության նկատմամբ վարքագիծ» հետազոտությունը վերջերս ցույց է տվել, որ Հայաստանում 17-ամյա դեռահասների 26 տոկոսը կանոնավոր ծխում է: Ավելին՝ տղաների 17 տոկոսը եւ աղջիկների 4 տոկոսը ծխել է փորձել մինչեւ 13 տարեկանը, իսկ 11 տարեկան երեխաների 9 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել է, ըստ որում՝ մեկ անգամից ավելի: 15 տարեկանի շեմին գտնվող տղաների 5 տոկոսը եւ աղջիկների 1 տոկոսը շաբաթական ամենապակասը 1 ծխախոտ է ծխում: 15 տարեկանների 4 տոկոսը կանոնավոր ծխում է, իսկ 18 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll