• Latest news

Ամանորյա տոներին ի՞նչ քաղցրեղեն արժի պատրաստել

27 դեկտեմբերի, 2017  18:20

Հայաստանում ացյալում ընդունված չէր ամանորյա ճաշատեսակներից հետո տորթ եւ կրեմով կարկանդակներ ուտել. մարդիկ նախընտրում էին դրանց փոխարեն ուտել ավելի թեթեւ եւ օգտակար աղանդեր, պնդում է հայտնի խոհարար, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

Նա աղանդերի պարզ բաղադրատոմս ներկայացրեց, որը Հայաստանում պատրաստել են անցյալում: Դրա համար ընդամնեը 3 բաղադրիչ է անհրաժեշտ՝ գետնընկույզ, մեղր եւ բողկ:

Բողկը պետք է մաքրել, մանր կտրատել եւ առանց յուղի մաքուր տապակում տապակել, որից հետո մի փոքր մեղր ավելացնել եւ սպասել մինչեւ պարունակությունը կարամելի կնմանվի: Այնուհետեւ անհրաժեշտ է ավելացնել առանց յուղի տապակած գետընկույզը՝ նույն քանակությամբ, ինչ բողկը: Շարունակել միասին տապակել, դարձյալ մի փոքր մեղր ավելացնել, որ ստացվի մածուցիկ, կպչուն զանգված՝ փափուկ կարամելի նման:

Մամուլյանի խոսքով՝ սա հոյակապ աղանդեր է, որը մարսողությունը ոչ միայն չի վատացնում, այլ նույնիսկ լավացնում է:

Հնում որպես աղանդեր ընդունված էր խնձոր կամ սերկեւիլ տապակել՝ տարբեր ընկույզներով լցոնված: Խոհարարի խոսքով՝ սա նույնպես հոյակապ աղանդեր է, որն արժի պատրաստել նաեւ հիմա. այն քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, հեշտ է յուրացվում, դրանից բացի՝ միրգը եւ ընկույզը առողջությանն օգտակար են:

Իսկ եթե աղանդեր պատրաստելու ժամանակ չկա, ապա քաղցրեղենը կարելի է փոխարինել սովորական չրերով, որոնք, մասնագետի խոսքով, Հայաստանում մշտապես մեծ տարածում են ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել