• Latest news

Հազվագյուտ քաղցկեղով հիվանդ կինը աչքի հեռացումից մի քանի օր անց առողջ երկվորյակներ է աշխարհ բերել

3 հունվարի, 2018  19:57

Հղիության ժամանակ 37-ամյա Ջեսիկա Բոսմիլլերի մոտ հազվագյուտ եւ շատ վտանգավոր քաղցկեղ էր հայտնաբերվել: Նրա մի աչքը հեռացրել էին, ինչից հետո նա այնուամենայնիվ առողջ երկվորյակներ է լույս աշխարհ բերել:

2017 թվականի նոյեմբերին Ջեսիկան դիմել էր բժշկի՝ բողոքելով աջ աչքի տեսողության վատթարացումից: Այդ ժամանակ նա հղիության 32-րդ շաբաթում էր գտնվում, եւ նրան թվում էր, թե տեսողության հետ խնդիրները կարող էին առաջանալ  նախաէկլամպսիայի կամ հղիության հետ կապված այլ բարդությունների պատճառով: Սակայն մի քանի օր անց պարզվել էր, որ Ջեսիքան աչքի մելանոմա ունի՝ հազվագյուտ եւ մահացու վտանգավոր քաղցկեղ, որը շատ արագ սպանում է այս հիվանդությամբ տառապող  յուրաքանչյուր երկրորդ մարդուն:

Ախտորոշումից երեք շաբաթ անց Ջեսիկային վիրահատել էին Հյուսիսային Կարոլինայի Duke Hospital հիվանդանոցում: Նրա աջ աչքը հեռացրել էին, քանի որ քաղցկեղային ուռուցքը արդեն շատ մեծ էր, թեեւ արտաքնապես այն տեսանելի չէր: Եւ՛ բժիշկները, եւ՛ Ջեսիկայի ծնողները վախենում էին, որ ուռուցքը կարող էր տարածվել ոչ միայն կնոջ այլ օրգանների վրա, այլեւ՝ ազդել նրա չծնված երեխաների վրա:

Շուտով երեխաները` տղա եւ աղջիկ, ծնվեցին կեսարյան հատման միջոցով, եւ բժիշկները անմիջապես ստուգեցին նրանց ընկերքը (պլացենտա): Պարզվել է, որ երեխաները առողջ էին. հիվանդությունը դեռ չէր հասցրել վնասել նրանց: Ինչ վերաբերում է մոր առողջությանը, ապա Համակարգչային եւ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ախտորոշում կկատարվի՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում հիվանդությունը, ինչ այլ կարեւոր օրգաններ են վնասվել եւ ինչպես կարելի է նրան օգնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել